ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր քննարկում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի երեք թեկնածուի դիմումները:
Օմբուդսմենի իր թեկնածուին է առաջադրել ՀՀԿ-ն՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը իր ղեկավարած «Ալյանս» կուսակցության անդամ, իրավաբան Նարեկ Ալոյանին եւ ՕԵԿ-ն ու ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին:
Ի դեպ, հանձնաժողովը բաղկացած է 12 անդամից, որից 6-ը՝ ՀՀԿ պատգամավոր: Հանձնաժողովի ընտրած օմբուդսմենի թեկնածուն այնուհետեւ կներկայացվի ԱԺ լիագումար նիստին եւ փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրվի:
Էդմոն Մարուքյանն իր խոսքում ներկայացրեց Զարուհի Փոստանջյանի կենսագրությունը: Մասնավորապես նա հիշեցրեց, որ «Մատաղիսի» գործով տիկին Փոստանջյանը հասավ նրան, որ իր պաշտպանյալները ազատ արձակվեցին: Նշենք, որ այդ տարիներին մեղադրող դատախազը այժմ ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էր: Պարոն Մարուքյանը պատմեց նաեւ, որ Զարուհի Փոստանջյանը ակտիվ մասնակցություն է ունեցել 2008թ. մարտի 1-ին, անցած տարի հունվարին Գյումրիում ու շատ այլ բողոքի ակցիաների ժամանակ. «Զարուհի Փոստանջյանը խիզախ կին է, որ պաշտպանում է մարդու իրավունքները ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը