Քրդերին կարելի է, թուրքերին` ոչ. Մերկելի «ապտակն» Էրդողանին

Գերմանիա-Թուրքիա լարվածությունը շարունակվում է մեծ թափով: «Ֆաշիզմի հետ ցանկացած համեմատություն անընդունելի է, Թուրքիայի իշխանությունը պետք է զսպի իր հռետորաբանությունն ու կանխի երկկողմ հարաբերությունների տևական ու խորը վատթարացումը», ասել է Գերմանիայի կառավարության խոսնակը: Պաշտոնական Բեռլինը զգուշացնում է՝ Թուրքիայի նախագահը չափ ու սահմանն անցել է: «Մենք հանդուրժող ենք, բայց ոչ հիմար»,- գերմանական լրատվամիջոցներից մեկին ասել է Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը՝ «ծայրաստիճան վրդովեցուցիչ» որակելով Ռեջեփ Էրդողանի վերջին հայտարարությունները Գերմանիայի ու անձամբ կանցլեր Մերկելի վերաբերյալ: «Թուրքիան Եվրամիությանն անդամակցությունից հիմա հեռու է առավել, քան երբևէ»,- «Շպիգելին» ասել է Գերմանիայի ԱԳ նախարարը: Նախօրեին Էրդողանը դաշնային կանցլերին ոչ միայն հրապարակավ մեղադրել էր ֆաշիզմի մեջ, այլև պնդել՝ պաշտոնական Բեռլինն աջակցում է ահաբեկիչներին: Ընդ որում, Անգելա Մերկելի մասին խոսելիս, Էրդողանը ցուցադրաբար անցել էր ոչ պաշտոնական լեզվի՝ «դու»-ով դիմելով ԳԴՀ կառավարության ղեկավարին: «Հոլանդացիները լավ չեն զգում, երբ մենք նրանց ֆաշիստ ենք կոչում, եվրոպացի դաշնակիցներն էլ անմիջապես շտապում են՝ պաշտպանել նրանց: Հատկապես Մերկելը...Մերկե՛լ, դու ֆաշիստական քայլեր ես ձեռնարկում և ո՞ւմ դեմ, իմ թուրք եղբայրների, որոնք ապրում են Գերմանիայում, իմ նախարարների ու պատգամավորների, որ գալիս են Եվրոպա»,- ասել էր Էրդողանը: «Թուրքիան պետք է անհապաղ, առանց «եթե»-ների ու «կամ»-երի վերջ տա ֆաշիզմի հետ այս համեմատություններին», պահանջել է Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը՝ շարունակելով․ «Ցավոք, ֆաշիզմի հետ այդ զուգահեռները չեն դադարում, ինչը կարող է հանգեցնել բոլոր տաբուների չեղարկման՝ առանց հաշվի առնելու այն մարդկանց տառապանքները, որոնք հալածվել ու սպանվել են նացիստների ժամանակ: Ուզում եմ կրկին հիշեցնել՝ Գերմանիայի արտգործնախարարությունն օրեր առաջ բանավոր նոտա է փոխանցել Թուրքիային՝ փաստելով, որ թուրք քաղաքական գործիչները կարող են այստեղ՝ Գերմանիայում հանդիպումներ անցկացնել միայն այն դեպքում, երբ դրանք համապատասխանեն մեր Սահմանադրությանն ու օրենքներին»: Խիստ նախազգուշացում տալով Անկարային՝ Գերմանիայի կանցլերը միաժամանակ խուսափել է խոսել երկկողմ հարաբերությունների վատթարացման ու դրա հնարավոր հետևանքների մասին: Մինչդեռ նրա կուսակցության փոխնախագահ Յուլիա Կլյոկներն ավելի վաղ հրապարակավ հայտարարել էր՝ «Էրդողանը կարծես խելքը թռցրել է, ժամանակն է, որ Եվրամիությունը սառեցնի Թուրքիային հատկացվող միլիարդների դրամական օժանդակությունը»: «Ֆաշիզմի հետ ցանկացած համեմատություն անընդունելի է, Թուրքիայի իշխանությունը պետք է զսպի իր հռետորաբանությունն ու կանխի երկկողմ հարաբերությունների տևական ու խորը վատթարացումը»,- սա էլ Գերմանիայի կառավարության խոսնակի հայտարարությունն է: «Մենք անպաշտպան չենք, ոչ էլ հիմար կամ միամիտ: Եթե նրանք այսպես շարունակեն, Գերմանիայի կառավարությունը ստիպված կլինի արձագանքել»,- զգուշացրել է երկրի արտգործնախարարության խոսնակը: ՆԱՏՕ-ի կազմում դաշնակից երկրների՝ Անկարայի և Բեռլինի միջև ժամ առ ժամ սրվող տարաձայնություններին է անդրադարձել նաև Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիա Տայանին՝ «Թվիթեր»-ում գրելով՝ «Թուրքիայի նախագահի կողմից անընդունելի է հարձակումը ժողովրդավարական երկրի նկատմամբ, որը երաշխավորում է բոլոր հիմնարար իրավունքներն ու ազատությունները»: Էրդողանի բորբման պատճառները հասկանալի են: Օրերս Գերմանիայի իշխանությունները թույլատրեցին հազարավոր քրդերի՝ Ֆրանկֆուրտում ցույց անցկացնել ու քննադատել Թուրքիայի նախագահի նախաձեռած սահմանադրական փոփոխությունները: Հաղորդվում է, որ հանրահավաքում երևացել են Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության դրոշներ, ինչն ավելի է սրել տարաձայնությունները: «Մենք Քրդական աշխատավորական կուսակցության մասին 4500 փաստաթուղթ ենք Մերկելին ներկայացրել: Ձեզ եմ հարցնում՝ տեղի ունեցածն ազնի՞վ է, համապատասխանու՞մ է արդյոք քաղաքական էթիկային ու արդարությանը: Չէ՞ որ ձեր պարտքն է՝ որպես քաղաքական գործիչ, ձերբակալել ու արտահանձնել և ոչ թե՝ աջակցել ահաբեկիչներին»,- ասել է Էրդողանը: «Սա երկակի չափանիշների ևս մի վառ օրինակ է»,- հայտարարել է Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը. «Այդ քայլով Բեռլինն իր անունը դրեց ևս մի սկանդալի տակ: Անընդունելի է տեսնել ահաբեկիչների դրոշներով ու կարգախոսներով այդ հավաքն այն դեպքում, երբ Թուրքիայի նախարարներին ու պատգամավորներին թույլ չի տրվում հանդիպել իրենց իսկ քաղաքացիներին: Մենք ևս մեկ անգամ հիշեցնում ենք եվրոպական երկրներին՝ ապրիլի 16-ին թուրք ժողովուրդը, և ոչ թե Եվրոպան է որոշում կայացնելու»: Ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալու է հանրաքվե և դրա շեմին Եվրոպայի և Անկարայի հարաբերությունները հասել են աննախադեպ ցածր մակարդակի, գերլարվել են, առավել քան երբևէ: Թուրքիան էլ յուրովի է պատասխանում Մերկելին` թուրքական մամուլում ի հայտ են գալիս նրա վարկաբեկիչ կոլաժային նկարները: Սակայն բանն այն է, որ Էրդողանն իր բարձրացրած հիստերիայով շատ լավ հասկանում է, որ այլ երկրներում թեկուզ Թուրքիայի քաղաքացիություն ունեցողների համար քարոզչություն այդ երկրում չի կարող անել, քանի որ այդ մարդիկ նաև այդ երկրի քաղաքացիներ են: Բացի այդ` թույլ կտա՞ր Էրդողանը, որպեսզի Թուրքիայում նախընտրական քարոզչություն իրականացներ այլ երկրի քաղաքական որևէ ուժ... Մետաքսյա Շալունց

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am