Ալիևի նոր սպառնալիքների պատճառը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նովրուզի իր ելույթում անդրադարձել է նաև ղարաբաղյան խնդրին, ավելի ճիշտ՝ նրա ելույթի զգալի մասը վերաբերել է Լեռնային Ղարաբաղին: Նա կրկին արձանագրել է, որ այդ խնդրի լուծման համար լուրջ տեղաշարժ չկա, ու անցել է մեղադրանքները Հայաստանի ուղղությամբ: Նրա խոսքով՝ առաջընթացի բացակայության պատճառը Հայաստանն է, որը «խաղաղություն չի ցանկանում, այլ ցանկանում է պահպանել ստատուս քվոն, չի ցանկանում լքել գրաված տարածքները»: «Դրա համար մենք, միջազգային հանրությունը, միջնորդները պետք է ստիպենք նրանց, ուրիշ ճանապարհ չկա», - ասել է Ալիևը՝ շարունակելով. «Հայաստանը փորձում է բոյկոտել բանակցությունները: Միջնորդները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները արդեն բաց հայտարարում են, որ մոտ ապագայում պետք է վերականգնվեն բովանդակային բանակցությունները»: Այնուհետև, Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանը ցանկացած գնով կվերականգնի «իր տարածքային ամբողջականությունը»: «Որքան Հայաստանը շուտ հասկանա, որ չի կարող պահել գրավյալ տարածքները, այնքան լավ իր համար: Մենք չենք հաշտվի նման իրավիճակի հետ: Մենք մեծացնում ենք մեր հզորությունը, մեծացնում ենք մեր ռազմական, քաղաքական հզորությունը, ամրապնդում միջազգային դիրքորոշումը», - ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևն, ըստ էության, սպառնացել է Հայաստանին՝ ասելով. - «Անցած տարվա ապրիլյան կռիվը կարճատև կռիվ էր, և նրանք պետք է ճիշտ եզրակացության հանգեն ու հասկանան, որ մենք ցանկացած գնով կվերականգնենք մեր տարածքային ամբողջականությունը»։ Նրա խոսքով, այսօր ադրբեջանական դրոշը ծածանվում է Լելե Թեփեում (Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հարավում գտնվող բարձունք, որն անցած տարի ապրիլյան պատերազմի ժամանակ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ) և «Աղդերեում» (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանը), և այն կծածանվի նաև Շուշիում և «Խանքենդիում» (Ստեփանակերտ): Հայաստանի ղեկավարների վերջին հանդիպումները, որոնց ընթացքում քննարկվել է Ղարաբաղի հարցը, տեղի են ունեցել Նյու Յորքում և Մոսկվայում: Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ անցած շաբաթավերջին հանդիպեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա ներկայացրել է խնդրի կարգավորման գործընթացի ներկայիս իրավիճակը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը աջակցություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու ջանքերին: Իսկ մարտի կեսերին Մոսկվայում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է ղարաբաղյան խնդրի փոխընդունելի հանգուցալուծում գտնելուն ուղղված ջանքերը՝ և՛ Մինսկի խմբի շրջանակում, և՛ Բաքվի ու Երևանի հետ ուղիղ շփումներում։ Պաշտոնական Երևանն էլ շեշտում է, որ բանակցային գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել։ Ալիևի կողմից կրկին Հայաստանի ուղղությամբ սպառնալիքներ հնչեցնելը նշանակում է մի բան` միջնորդ պետությունները նրան ճնշում են, ասելով, որ բանակցությունները պետք է շարունակվեն` բացառելով ռազմական գործողությունները: Ավելին` միջնորդ պետությունները շարունակում են պնդել, որ պետք է կիրառվեն սահմանային միջադեպերի ուսումնասիրության մեխանիզմները, ինչին պաշտոնական Բաքուն հետևողականորեն ընդդիմանում է: Նման իրավիճակում Ալիևին այլ բան չի մնում, քան սպառնալիքներ հնչեցնելը: Թամար Բագրատունի

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am