«Թող իրեն խելոք պահի, որ իր ականջից մի մազ չպակասի». դանակահարությունից հետո Ախոյանը սպառնում է

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրատվամիջոցները հաղորդեցին, որ դանակահարվել է «Ծառուկյան» դաշինքի մարզային շտաբի ղեկավարը: Դանակահարության դեպքը գրանցվել է Արագածոտնի մարզում՝ Քուչակ գյուղում։ Նախնական վարկածով, միջադեպը ՀՀԿ-ԲՀԿ թիմակիցների միջեւ է եղել, տուժողներն են «Ծառուկյան դաշինքի» շտաբի պետ Արամ Ասատրյանը եւ նրա մերձավորը՝ Մանուկ Հովսեփյանը։ Սակայն նույն ընտրատարածքից ՀՀԿ տարածքային թեկնածու Արագած Ախոյանը հարցազրույց էր տվել եւ պարզաբանել, որ միջադեպը եղել է ԲՀԿ-ականների միջեւ, ինչին ի պատասխան՝ Արագածոտնում ԲՀԿ ռեյտինգային թեկնածու Լյովա Խաչատրյանը լրատվամիջոցներով ասել էր․ «Արագած Ախոյանին խորհուրդ տվեք` պղտոր ջրում ձուկ չորսա, կարող է ուրիշ բան ընկնի ձեռքը: Դա հերյուրանք է»։ «Ես պիտի վերահաստատեմ իմ խոսքերը եւ ավելին ասեմ, որ այդ դեպքի մասնակիցներից մեկը հենց Լյովա Խաչատրյանի շտաբի միջից է ռազբորկա արել, երբ կողմերը հեռախոսով իրար չեն հասկացել, իջել են Հարթավանի կողմերը, ու տեղի է ունեցել այդ անշնորհքությունը, այլանդակությունը»,- մեզ հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արագած Ախոյանը։ Անդրադառնալով Լյովա Խաչատրյանի՝ իրեն ուղղված «խորհրդին» էլ, ասաց. «Ուզում եմ իրեն խորհուրդ տամ՝ թող գնա մխիթարվի իր նախնիներով, որոնք որ կանգնեցված են իրենց տանը, իրենց բակում, եւ հասկանա, թե ինքը որտեղից է եկել, ու էլ չփորձի այս հարցը տեղափոխել իմ եւ իր հարթություն։ Ես Լյովա Խաչատրյանին խորհուրդ եմ տալիս, որ իր երկար ականջից մի մազ չպակասի, թող իրեն խելոք պահի ու նման արտահայտություններ չանի մամուլով»։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում Լուսանկարը՝  ArmLur.am-ի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am