Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված.Վարչապետը՝գյուղացուն

2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 21-ին այցելեց Շիրակի մարզ: «Մեր ամբողջ ծրագիրն ուղղված է նրան, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացին ապրի բարվոք, ունենա աշխատանք և նորմալ կենցաղային պայմաններ: Մենք գիտենք՝ դա ինչպես անել», - Ազատան և Արևիկ համայնքների բնակչության հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ առաջին փոխնախագահը: Կարեն Կարապետյանը ներկայացրեց Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագիրը, պատասխանել բնակիչներին հուզող բազմաթիվ հարցերի՝ սոցիալական ոլորտից մինչև համայնքային ենթակառուցվածքների բարելավում և զարգացում: Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը խոսել է  ըստ ոլորտների նախատեսվող ծրագրերի ու բարեփոխումների մասին, ինչպես նաև ամփոփ հաշվետվություն ներկայացրել մինչ օրս կատարված աշխատանքի վերաբերյալ: ՀՀԿ առաջին փոխնախագահը հորդորեց բնակիչներին լինել ակտիվ, ապրիլի 2-ին կատարել իրենց քաղաքացիական պարտքը և ընտրությունը: Արթիկի տարածաշրջանի Նահապետավան գյուղի բնակիչների հետ հանդիպմանը  վարչապետին լսելուց հետո բարձրաձայնեցին գյուղին առնչվող խնդիրները՝ հիշեցնելով, որ լեռնային գյուղ է, Շիրակի մարզի ամենաբարձր գյուղն է, գազ չունի, թեև Շիրակի մարզի համար գազի գնի արտոնություն սահմանված չէ, աշխատատեղեր չկան, շատերը գնում են ՌԴ-ում աշխատելու, դպրոցներն անբարեկարգ վիճակում են,շատ ցուրտ է : Ես չեն ուզում ուզում աթար կամ թրիք վառել, ուզում եմ գազ վառել,բարկացած ու բորբոքված ասաց բնակիչներից մեկը: «Եղբայր, ինչի՞ ես ըտենց գրգռված»,հարցրեց վարչապետը: «Էդպես գրգռված էլ կմնամ, որովհետև վիրավորված եմ, պարոն վարչապետ, սաղ գյուղերում գազ կա, մեզ մոտ չկա»,տղամարդու պատասխանին Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես քեզ ասեմ, եթե դու էդպիսի տրամադրությամբ ես ապրելու, ոչ մի կյանք չի փոխվելու»: Տղամարդը նետեց. «Չի էլ փոխվելու, վստահ եմ, որ չի փոխվելու»։ Կարեն Կարապետյանը փորձեց պատմել փղի անեկդոտը,  որը մի քանի անգամ արդեն պատմել է, տղամարդը, սակայն մերժեց՝ ասելով. «Չեմ ուզում լսել»։ «Մի լսի»,-ասաց  վարչապետը։ «Լսում ենք, ասա, պարոն վարչապետ»,իրավիճակը փորձեցին շտկել գյուղացիները:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am