Զռռալու ,գործի ու էյֆորիայի արանքում

Որքան հեռանում է նախընտրական քարոզարշավի մեկնարկը, ՀՀԿ-ի փիառն ու վերարտադրվելու ծանր օպերացիան իր ուսերին վերցրած վարչապետ Կարեն Կարապետյանը ազարտի է ընկնում, մարզային հանդիպումների ժամանակ նորանոր բարձունքներ է նվաճում՝ հնարավորինս հեռանալով ժողովրդից, շարքային քաղաքացուց: Արագածոտնի մարզում մի խումբ գյուղացիների հետ Կարապետյանի զրույցը դեռեւս մնում է հաղթահարված: Մասնավորապես, լսելով նրանց խնդիրները, բարձրացրած հարցերը, վարչապետն ասել է. «Վա՜յ, մամա ջան, արա դուք ինչ տիպ եք…»։ Ապա շարունակել է. «Մեր ծրագիրը չե՞ք կարդացել։ Տելեվիզոր նայո՞ւմ եք»։ Գյուղացիների դրական պատասխանին, որ այո՛, նայում են, իրենց էլ շատ են տեսել հեռուստացույցով, վարչապետն արձագանքեց «Ես 5 տարվա ծրագրի մասին 3 ամիս է՝ զռռում եմ։ Նենց չի, որ ինձ տեսած լինեք՝ այդ ծրագիրը լսած չլինեք։ Լսել եք, չէ՞։ Բա որ առավոտ զարթնում, կոֆե եք խմում, թրաշվում եք կամ չեք թրաշվում, մտքներովդ չի անցել չէ՞՝ մի հատ գնանք՝ ծրագիրը նայենք, այս մարդն այսքան զռում է»։Գյուղացի կանանցից մեկն էլ նկատեց. «Այ բալամ, էս խեղճին «գռուզիտ» եք արել»։ Իսկ վարչապետն այսպես արձագանքեց. «Ինձ «գռուզիտ» անելը դժվար է»։ Տխուր, անչափ տխուր է, երբ գործադիր մարմնի ղեկավարն այսքան կտրված է իրականությունից, եթե չասենք ամբողջովին անադեկվատության տիրույթում է՝ կարծելով, թե ՀՀ հեռավոր համայնքներում մարդկանց դարդն ու ցավը ՀՀԿ-ի ծրագիրն է ու առավել եւս այդ ծրագրի հետ մեծ հույսեր են կապում: Եթե Կարեն Կարապետյանն առաջին քայլերն է անում քաղաքական մեծ թատերաբեմում, ապա շարքային քաղաքացիներս իր պես տասնյակ մեծ դերասանների ենք ճանապարհել բեմից, բայց հիմա խաղն այնքան անհետաքրքիր է, սյուժեն կրկնվող, որ ծափահարելու առանձնապես հետաքրքրություն էլ չի մնացել: Բայցեւայնպես, մեծահարգ վարչապետ, խնայեք ձեզ եւ ձեր ձայնալարերը ու եկեք՝ էլ մի <<զռռացեք>>,այ, եթե դրա փոխարեն գործ արած լինեիք, հավատացնում ենք՝ զռռալու անհրաժեշտություն չէր առաջանա: Վարչապետի խիստ դիտարժան վարքը ունի նաեւ այլ բացատրություն, որի անունն է գերհոգնածություն, գերլարվածություն: Ի վերջո, հանաք բան չէ մտնել սարսափելի, գրեթե անհաղթահարելի բեռի տակ, որի համար այդքան կարծր ուսեր էլ չկա… Իսկ գուցե Կարեն Կարապետյանի մոտ էիֆորիկ տրամադրություններ են, ի վերջո, շոումենին ցուցադրվելու լայն հարթակներ են տրվում, մեծ հանդիսատեսով: Անի Սահակյան

դիտվել է 125 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am