Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հնարավոր ռազմական բախումը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Թուրքիան չի պատրաստվում ռազմական գործողություն սկսել Սիրիայում, սակայն պատրաստ է պատասխանել Սիրիայի կողմից եկող ագրեսիային»,- հայտարարել է Դավութօղլուն։
«Ռուսաստանը վտանգավոր խաղ է խաղում»,- հայտարարել է Դավութօղլուն՝ անդրադառնալով նաև Վրաստանում և Ուկրաինայում ՌԴ-ի միջամտությանը։
Պատասխանելով հարցին, թե արդյոք Թուրքիան պատրաստվո՞ւմ է ռազմական գործողություն սկսել Սիրիայում՝ Դավութօղլուն նշել է, որ նման ծրագիր չունեն։
«Թուրքիան հարգում է միջազգային իրավունքը, սակայն եթե մեր դեմ հարձակում լինի, պատասխան կտանք»,- ասել է նա։
Դավութօղլուն նշել է, որ վերջին շրջանում Թուրքիայի ջանքերն ուղղված են դեպի ԵՄ մեկնող փախստականների թիվը նվազեցնելուն։ Նրա խոսքով՝ նախկինում ամեն օր 3.000 փախստական էր մեկնում, սակայն այժմ այդ թիվը նվազել է։
Անդրադառնալով Սիրիայում քրդական ինքնապաշտպանական ուժերին, որոնց Թուրքիան ահաբեկչական է համարում, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ, Դավութօղլուն ասել է. «Եթե մեր անվտանգության համար սպառնալիք դառնան, կանենք այն, ինչ հարկավոր է»։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը