Զինվորի սապոգի փողը, հացը գողացող իշխանությունը չի կարող հաղթանակներ տանել.Արամ Մանուկյան

«Մեր  քաղաքական ուժի առաջարկած խաղաղության հաստատման գաղափարը հիմնականում ընդունում և հավանության է արժանանում տարիքով մարդկանց, կանանց, ազատամարտիկների, զինվորներ ունեցող ընտանիքների կողմից:  Մենք այս ծրագիրը դնելիս գիտեինք, որ հնարվոր է՝ ռեյտինգի անկում լինի, քննադատողներ լինեն, պիտակավորողներ լինեն, որոնք եղան: Գիտենք դա ու դրան ենք գնում:Գյուղեգյուղ քարոզելու ենք մեր գաղափարի կարևորությունը և անհրաժեշտությունը :Ապրիլը սթափեցրեց բոլորին, զինվորի սապոգի փողը, հացը գողացող իշխանությունը չի կարող հաղթանակներ տանել: Չես կարող հա՛մ գող լինել, հա՛մ հայրենասեր, մի ամիս առաջ իշխանություն լինել, մի ամիս հետո՝ ընդդիմություն: Ամբողջ այս թատրոնը ժողովրդի աչքի առաջ է»,-լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանը՝անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին և քարոզարշավին: Նա հավելեց,որ այս ընթացքում հանրությանը ներկայացվող «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի «խաղաղության ծրագիրը» ը հիմնված է Արցախյան հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակի՝ «Մադրիդյան սկզբունքների» վրա, աստիճանաբար հասկանալի է դառնում քաղաքացիներին: Ներկայում Ադրբեջանն ինչպե՞ս եւ ինչո՞ւ պետք է համաձայնի «Մադրիդյան սկզբունքների» իրագործմանը հարցին հարցով  պատասխանեց. «Եթե Ադրբեջանը համաձայն չի, ինչո՞ւ է բանակցում»:Բայց Ադրբեջանը բանակցո՞ւմ է» հարցին էլ այսպես արձագանքեց. «Այս քսան տարի բա ի՞նչ է անում: Բանակցում են, բայց լրիվ ուրիշ բան են ասում իրենց հանրությանը: Ադրբեջանը չի կարող գերտերությունների հետ նստել սեղանի շուրջ եւ ձեւականությամբ զբաղվել: Եթե ՀՀ-ն նախաձեռնող լինի, Ադրբեջանը կմնա միայնակ գերտերությունների ճնշման դեմ: Ոչ մի Ալիեւ չի կարող դիմանալ այն ճնշումներին, որոնք կարող են ներկայացնել գերտերությունները, միջազգային հանրությունը եւ եռանախագահները»: Արդյո՞ք ՀՀ իշխանությունները նախաձեռնող են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ բանակցելու հարցում,հարց ուղղեց լրագրողներից մեկը. «Իրավիճակի բարդությունը եւ դրան գնալու անհրաժեշտությունն իշխանությունները գիտեն: Նրանց խանգարում են «ոչմիթիզհողական» կուսակցությունները եւ պոռոտախոսության մրցավազքը: Իշխանությունները շատ ավելի լավ են տիրապետում իրավիճակին եւ սպառնալիքներին: Մնում է՝ քաղաքական որոշում կայացնել, որը դժվար է լինելու: Վախենում են, որ դա կարող է իշխանություն նստել իրենց վրա: Վստահ եմ՝ գիտեն, որ այդ դեպքում լուրջ հարվածներ են ստանալու ներսում: Մենք այլընտրանք տալիս ենք: Եթե քաղաքական կամքը չի բավարարում նրանց, ասում ենք՝ առանց ճնշման հրաժարական տվեք»,-պատասխանեց Արամ Մանուկյանը :  

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am