Ինչու բժիշկները ծեծվում, սպանվում ու չեն խրատվում.Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին

Բաց նամակ Սամվել Ալեքսանյանին /Աստղիկ ԲԿ-ում տեղի ունեցածի մասին/   Պարոն Ալեքսանյան, շատ հասկանալի  պատճառով մեկ շաբաթ ուշացած նամակ է: Ձեր հիվանդանոցի հետ գործ ունենալուց հետո հասկացա, թե ինչու վիճակագրությամբ ամենից շատ բռնության են ենթարկվում բժիշկները: Ո~վ էր տեսել 42 շաբաթական հղիին 2 օր տանջեն, հաջորդ օրը  հիվանդանոցից դուրս հանեն, մի ողջ օր ձգեն, հեռախոսով համոզելով, թե հերոսական աղջիկ ես, դիմացի, հետո միայն ուշագնաց, վերջին վայրկյաններին հասցնեն հիվանադանոց ու առանց որևէ նախապատրաստության կեսարյան հատում անեն: Ի~նչ անուն տաս  բժշկին, որը պատճառաբանելով, թե գինեկոլոգը հոգնած է ողջ գիշերվա  ընթացքում, թող հանգստանա, քայլելու և մտածելու անընդունակ ծննդկանին դնում է մեքենայի մեջ և ամուսնուն համոզում տանել տուն` միջին հեռավորության գյուղ` սպասելու: Պատճառաբանությամբ, որ քնի- հանգստանա, ուժ հավաքի: Կա աշխարհում մեկը,որն այդ վիճակում կքնի: Ազնիվ կլիներ, որ ուղարկեր ուրիշ հիվանդանոց: Բայց ոչ, լավ բիզնեսմենի հիվանդանոցում հաճախորդ չեն կորցնում: Ակամա համեմատություն է ծնվում աշխարհի հետ, որտեղ  հերթագրվում են` տիեզերք զբոսաշրջիկ մեկնելու համար, իսկ մեր աղջիկները անգրագետ ու սադիստ բժիշկների շնորհիվ երեխա են ունենում այնպիսի անմարդկային տառապանքով, ինչպես մեր նախատատերը` խոտհնձի ճանապարհին Իհարկե, Սամվել Ալեքսանյանը Հիպոկրատին երդում չի տվել, և իբրև գործարար առաջնորդվում է քիչ բժիշկով առավելագույն շահույթ ստանալու տրամաբանությամբ: Սակայն եթե օղին, շաքարավազը, ալյուրը կամ թռչնամիսը կարող են վնասել գրպանին և առողջությանը, այս դեպքում կարող է կյանք արժենալ: Մի խնայեեք մարդկանց կյանքի գնով: Մեկ վիրաբույժը, թեկուզ ամենալավը կոնվեյեր/ հարահոս/ չէ, բժիշկը մարդ է, որը կարող է հոգնել, ձեռքը դողալ և այլն: Միայն բժիշկների սակավությամբ և ձեռքից հաճախորդ բաց չթողնելու  հայի սովորությամբ է բացատրվում այն, ինչ կատարվեց: Փաստորեն հիվանադանոցը ոչ միայն եվրոլաբիրինթոս  հիշեցնող երկնաքերն է, ամենուր հնչող գովադը, անգլերեն exit գրությունները, այլև առաջարկին բավարարող լավագույն բժիշկները Բարեբախտաբար, լավ վիրաբույժի  շնորհիվ ամեն ինչ լավ վերջաբան ունեցավ: Ես մայր եմ, սա պատահեց իմ աղջկա ու մեր մեծ ընտանիքի հետ, և չէի կարող լռել: Իբրև լրագրող, թեկուզև պասսիվ, չէի կարող չնախազգուշացնել Ձեզ` պարոն Ալեքսանյան, և մյուս հայերին: Գայանե Մկրտչյան   Հ.Գ. Տխուր նոտայով չավարտենք: Պարզվում, օրը 10 հազար պալատին վճարելուց հետո հիվանադապահը պիտի առձեռն վճարի ևս 5 հազար դրամ, գիշերը չոր աթոռին արթուն լուսացնելու համար: Գումարը հավաքողների բացատրությամբ այսպես է տարիներով, և այդ թանկարժեք աթոռները 12-ը չեն, այլ` հարյուրավոր: Հանրապետության բոլոր  ոլորտները շտկելու  արշավին լծված Կարեն Կարապետյանի ուշադրությունն ենք հրավիրում նաև այս պուճուր ստվերի, շորթումի և աբսուրդի վրա:    

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am