«Ես կարծում եմ, որ հաշտվելը նորմալ երևույթ է». Սեյրան Օհանյանը ներողությո՞ւն է խնդրել Լևոն Երանոսյանից

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մարտի 14-ին Ջրառատում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եւ ՕՐՕ դաշինքի համակիրների միջեւ տեղի ունեցած բախման կապակցությամբ Լեւոն Երանոսյանը եւ այդ բախման հետեւանքով մարմնական վնասվածքներ ստացած տուժողներից մեկի հայրը հանդիպել են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ եւ որոշել հաշտվել: Տեղյա՞կ են արդյոք այդ մասին ՕՐՕ-ի առաջնորդները. այս հարցի պատասխանը պարզելու համար «Ժողովուրդ»-ը որոշեց այցելել դաշինքի շտաբ: Ներկայանալով՝ տեղեկացրինք, որ ցանկանում ենք զրուցել Ս. Օհանյանի կամ Վ. Օսկանյանի հետ: Երբ շտաբի աշխատակիցներից մոտեցան այդ մասին հաղորդելու Վարդան Օսկանյանին, վերջինս նախ՝ փորձեց խուսափել մեզ հետ հանդիպելուց, ապա՝ մեր հարցը լսելուն պես հորդորեց անջատել ձայնագրիչը եւ հեռացավ շտաբից: Այդ պահին մեզ մոտեցան դաշինքի համակիր երիտասարդներ եւ սկսեցին հետաքրքվել, թե ինչ հարցով ենք եկել, ապա հորդորեցին դուրս գալ: Մենք, սակայն, շտաբի միջանցքում նկատեցինք Սեյրան Օհանյանին եւ մոտեցանք նրան: Վերջինս եւս սկզբում հրաժարվեց մեր հարցերին պատասխանել, սակայն մեր համառ հարցադրումներին, ի վերջո, համաձայնեց արձագանքել: Նշենք, որ դաշինքում հավաքվածները՝ տեսնելով, որ զրուցում ենք Օհանյանի հետ, շտապեցին «փրկել» իրենց առաջնորդին, առանց բարեկրթության նորմերը հաշվի առնելու միջամտել խոսակցությանը, չգիտես ինչու՝ լրագրողիս անձնական տվյալներով հետաքրքրվել: Օհանյանի հետ պայմանավորվելուց հետո, երբ արդեն միջանցքում սպասում էինք զրուցելու համար, նույն «փրկիչները» մեզ դուրս հրավիրեցին դաշինքի շենքից՝ ասելով, որ դրսում սպասենք: Մոտ մեկ ժամ սպասելուց հետո ներս կանչեցին, սակայն Օհանյանը կրկին փորձում էր դիմադրել՝ «բայց ես ինչ իմանամ, թե դու ով ես» արտահայտությամբ: Լրագրողի անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելուց հետո միայն նախկին նախարարը տեղի տվեց եւ համաձայնեց զրուցել: Նկատենք, որ այդ ժամանակ եւս նրա համախոհ երիտասարդները, այդ թվում նաեւ երիտասարդ աղջիկներ, հյուրընկալողին ոչ վայել պահվածք էին դրսեւորում՝ փորձելով հեռախոսը վերցնել լրագրողից: –Պարո՛ն Օհանյան, Ձեր համակիրները նմա՞ն կերպ են ընդունում դաշինքի շտաբ այցելած հյուրերին: Ինձ ստիպում էին, որպեսզի ես այս եղանակին դրսում սպասեմ: -Ընդհանուր առմամբ, ե՛ւ դաշինքի, ե՛ւ անձամբ ինձ մոտ բարեկրթությունը եւ քաղաքակիրթ վերաբերմունքը ցանկացած մարդու նկատմամբ գերակայող է: Հիմա կարող է այսպիսի վրիպումներ լինեն, առավել եւս, որ երբ Դուք մոտեցաք ինձ, մենք դրսից էինք գալիս, այսինքն՝ մենք միջոցառում ունեինք, նոր էինք գալիս, եւ երեւի թե ասել են՝ մի քիչ սպասեք, տեղում չեմ եղել: Դուք դրա մեջ որեւ մի հետին բան մի՛ տեսեք: -Դա եղավ Ձեզ հետ պայմանավորվելուց հետո, այսինքն՝ Ձեր՝ տեղում չլինելու հետ կապ չէր կարող ունենալ: Ինչեւէ: Անցնենք բուն հարցերին: Տեղյա՞կ եք, որ Ջրառատում տեղի ունեցած դեպքի մասնակից կողմերը հաշտվել են: -Ես դեպքի հենց առաջին օրն էլ եղել եւ խոսել եմ Լեւոն Երանոսյանի հետ, այնուհետեւ երեկ եղել եմ հիվանդանոցում, տեսել եմ, թե ինչ վիճակում են մեր համակիրները: Խոսակցության ընթացքում մենք շեշտել ենք, որ ամեն ինչ պետք է անենք, որպեսզի զարգացումներ չլինեն, բայց միեւնույն ժամանակ ամեն ինչ ընթանա օրենքի շրջանակներում: Երկու կողմերը փորձում են հաշտության պայմանագիր կնքել, նրանք նույն բնակության վայրում են ապրում, եւ ապրիլի երկուսով չի ավարտվում, չէ՞, մեր կյանքը, նույն համայնքում մարդիկ պետք է շարունակեն ապրել, առավել եւս հարեւաններ են: Ես կարծում եմ, որ հաշտվելը նորմալ երեւույթ է, մնացածը օրինական ընթացքով, իր հունով կգնա: -Դո՞ւք եք միջնորդել, որ հաշտությունը կայանա: -Ես չեմ միջնորդել եւ առաջին օրն եմ ասել, որ այդպիսի միջադեպերն անընդունելի են, եւ ամեն ինչ պետք է անել, որ զարգացումներ չլինեն: -Տեղյա՞կ եք, որ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը եւ տուժողներից մեկի հայրը հանդիպել են Վլադիմիր Գասպարյանի հետ: -Ես տեղյակ չեմ, որ Վլադիմիր Գասպարյանի մոտ հանդիպել են եւ եթե հանդիպած էլ լինեն, դա համապատասխան գործընթացների շրջանակներում է, ես դրան նորմալ եմ նայում: -Նորմա՞լ եք համարում այն փաստը, որ ընդդիմադիր դաշտում գործող դաշինքը կոմպրոմիսի է գնում իշխանության հետ: -Իսկ ո՞վ է ասել, որ մենք ընդդիմադիր դաշտում … չէ որ մենք սահմանադրորեն վերապահված մեր իրավունքների շրջանակներում նոր երեւույթի հետ ենք առնչվում եւ գնում ենք ընտրությունների, ընտրությունների ընթացքում է երեւալու՝ ով է իշխանությունը, ով ընդդիմությունը: Եթե հարցը վերաբերում է այսօրվա իշխանություններին որպես ընդդիմություն, իհարկե, այսօրվա իշխանություններին ժողովրդի մեծամասնությունն է ընդդիմություն: -Ըստ տեղեկությունների՝ Դուք նաեւ Լեւոն Երանոսյանից հենց այդ օրը ներողություն եք խնդրել: -Ես ներողություն չեմ խնդրել: Բայց ես ինչի համար պետք է ներողություն խնդրեմ, եթե մեր համակիրներին հայհոյել են եւ փորձել են հետ քաշել այդ հանրահավաքից: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am