Բեքչյանը Մաշալյանին կարգել է իր փոխանորդի պաշտոնում

Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ, Պոլսո Հայոց պատրիարքական ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը Քյոլնի առաջնորդարանից նամակ է ուղարկել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին` կոչ անելով հետևել եկեղեցական ավանդույթներին և դադարել կիրառել «փոխանորդ» եզրը պաշտոնական գրագրության մեջ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը: Աթեշյանին ուղղված նամակում նա հիշեցրել է տեղապահի ընտրության արդյունքը: «Այս ընտրությունը տեղի է ունեցել համապատասխան մեր եկեղեցական ավանդույթների և կարգուկանոնի: Հետևաբար, նահանգապետարանից եկած նամակի հրապարակումը եկեղեցական իշխանության կամքի վրա ստվեր գցելու տպավորություն է թողնում: Ուստի հանձնարարում եմ հետ կանգնել նման դիրքորոշումից, մասնավորապես՝ հարգել հայկական եկեղեցու կարգն ու կանոնները»,­-նշել է Բեքչյանը նամակում: Նա ընդգծել է` Աթեշյանը պետք է հաշվի առնի այն փաստը, որ տեղապահի ընտրությամբ դադարում են պատրիարքական ընդհանուր փոխանորդի լիազորությունները: Ուստի Նորին Սրբազանությունը վստահություն է հայտնել, որ որպես բարձրաստիճան եկեղեցական` Աթեշյանն առաջնահերթ պարտավորություն պետք է համարի պահել եկեղեցական ավանդույթն ու գործել համապատասխան ձևով: Բեքչյանը կոչ է արել նրան դադարեցնել ընդհանուր փոխանորդի տիտղոսի գործածությունը և այդ արտահայտությունից խուսափել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի կողմից մամուլին տված ծանուցումների մեջ: Նույն նամակով տեղապահ ընտրված Բեքչյանը Աթեշյանին տեղեկացրել է, որ տեղապահի փոխանորդ է նշանակել պատրիարքարանի հոգևոր ժողովի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին, որպեսզի իր բացակայությամբ նա հսկի բոլոր աշխատանքները: Վերջում Բեքչյանն Աթեշյանին խնդրել է իրեն տրամադրել Ստամբուլի նահանգապետարանին հանդիպում կազմակերպելու նպատակով ուղարկված դիմումի պատճենը: Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը մարտի 19-­ին Թուրքիայից վերադարձել է Գերմանիա: Նա հայտնել էր, որ մոտ մեկ շաբաթով բացակայելու է Ստամբուլից, քանի որ այնտեղ նախապես ծրագրած կարևոր հանդիպում ունի: Սրբազանի խոսքով` Գերմանիայից վերադարձին պետք է պատրաստություն տեսնի ավելի երկարաժամկետ կեցության համար:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am