Նարինե Թուխիկյանը՝ ՀՀԿ նախընտրական ծրագրում մշակութային հատվածի մասին

Անդրադառնանք ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մշակութային հատվածին։ Այստեղ ակնհայտորեն շեշտը դրված է տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի հանրահռչակման վրա. «Մեր նպատակն է մշակութային արտադրանքի եւ ծառայությունների, պատմամշակութային ժառանգության եւ մշակութային արժեքների օգտագործման տնտեսական բաղադրիչի խթանման միջոցով հայ մշակույթի ավելի լայն հանրահռչակումը ՀՀ-ում եւ արտերկրում, մշակութային ժառանգության պահպանումը եւ տարածումը»,- ասված է ծրագրում եւ որպես այդ նպատակով նախատեսված քայլերից մեկը նշված է. «Նոր թափ հաղորդել մշակութային հուշանվերային արտադրանքի՝ մշտապես թարմացվող, ժամանակի պահանջներին համապատասխանող տեսականու ստեղծման եւ տարածման գործընթացին»։ Նարինե Թուխիկյանը, խոսելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի մասին, նկատեց, որ թեեւ շատ կարեւոր է տնտեսական բաղադրիչը, սակայն առաջնայինը մշակութային բաղադրիչն է. «Օրինակ՝ ես ունեմ իմ պատկերացումն առ այն, թե ոնց կարելի է մեր մշակույթը հանրահռչակել։ Պետք է ունենալ մշակութային հզոր «արտադրություն», այսինքն՝ պետք է արժեք տաս, հետո նոր մտածես դա լավ փաթեթավորելու մասին։ Իսկ տնտեսական բաղադրիչն ապահովելու համար կառավարությունն ինքը պետք է ներդրումներ անի, մտածի՝ ոնց իր մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնի, օրինակ, պետք է իր գրականությունը ֆանտաստիկ լավ թարգմանի, հետո մտածի դա դրսի շուկայում իրացնելու մասին։ Այդ դեպքում տվյալ ստեղծագործությունը երկրին փող էլ կբերի, ճանաչում էլ։ Կամ մենք դրսում ունենք հզոր երգիչներ, պարողներ, որոնք իրենց տաղանդով կարողացել են գրավել աշխարհի բեմերը, ինչո՞ւ ենք մենք նրանց, կոպիտ ասած, «արտահանում» դուրս։ Թե չէ հուշանվերների հարցը երկրորդական, երրորդական բան է, հուշանվերների այդ ի՞նչ տեսականի պետք է ստեղծվի, որ աշխարհում մրցունակ լինի, կամ այդ ի՞նչ քանակությամբ»,- ասաց նա։   Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am