Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ՝ Թաիրով գյուղում. գյուղացիները սպառնում են փակել ճանապարհը

Արդեն 2.5 ժամ է, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Թաիրով գյուղում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով գյուղացիներ փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի համապատասխան մարմինները նշված հատվածում բացեն ճանապարհի շրջադարձ, որպեսզի թե՛ Թաիրովի, թե՛ հարակից գյուղերի բնակիչները կարողանան անվտանգ շրջադարձ կատարեն։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի «կեղտերը» չենք կարողանում մարսենք։ Գյուղ շտապօգնություն ենք կանչում կամ հրշեջ-մեքենա, շրջադարձ չկա, որպեսզի կարճ ժամանակում շտապօգնությունն ու հրշեջ-փրկարարները ժամանեն գյուղ։ Բռնեց, ճանապարհը փակեց, անունը դրեց, թե՝ լինելու է արագընթաց։ Անգամ խոստացավ, որ ողջ ճանապարհի երկայնքով ծաղիկներ են լինելու, բայց՝ ի՞նչ, Ե. Զախարյանի պատճառով ծաղիկների փոխարեն մահվան ծաղկեպսակներ են անընդհատ տեղադրվում։ Հարցի միակ ճիշտ լուծումը, որ այդ խնդիրը Ճանապարհային ոստիկանությունը լուծի։ Մենք կտրուկ գործողությունների չենք դիմում՝ հարգելով մեր պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի խոսքը։ Այս պահին մենք միայն հավատում ենք ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանին, պատգամավոր Առաքել մովսիսյանին և ՃՈ պետ Եգոր Կարապետյանին, թե չէ, մնացածը օդ են, քամի անող։ Այս պահին դադարեցնում ենք ճանապարհ փակելու մեր գործողությունները՝ հույսով, որ պատկան մարմինները կընդառաջեն մեզ և հարցին դրական լուծում կտան»։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am