Ինձ մեղադրում, ասում են՝ «դու վարչապետ էիր, ինչ արեցիր». որ թվարկեմ, Կարեն Կարապետյանի ուշքը կգնա. Արամ Սարգսյան

Այսօր «Ելք» դաշինքի անդամները քարոզարշավ են իրականացնում Մեծ Մանթաշում: Դաշինքի անդամ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ողջունեց Մեծ Մանթաշի բնակիչներին:«Այս ցուրտը սկսեց դուր գալ և տաքացրեց այն պահից, երբ այս հերոսական գյուղի բնակիչներից մեկը մոտեցավ ու ասաց՝ «եղբայրդ՝ Վազգենը, մեզ բոլորիս անուն առ անուն ճանաչում էր»: Ափսոս, ես բոլորիդ անուն առ անուն չեմ ճանաչում, բայց սրտով եմ զգում, հավատացեք»,- ասաց Ա. Սարգսյանը: Այնուհետև ասաց, որ իրեն բազմաթիվ անգամներ մեղադրում ու ասում են՝ «ա՛յ, դու վարչապետ էիր, ինչ արեցիր»։ «Ժողովուրդ ջան, ես չեմ սիրում էդ թեմայով խոսել, բայց ես որ թվարկեմ, էս Կարեն Կարապետյանի ուշքը կգնա։ Շատ պարզ ուզում եմ ձեզ ասել՝ իմ վարչապետության շրջանում՝ հոկտեմբերի 27-ից հետո, էն ձեւի իրավիճակ էր, որ բոլորը բոլորին կասկածում էին։ Ինձ խնդրել են, որ ես գամ, ես չեմ ուզել։ Հավատացեք՝ որեւէ մեկին չեմ ցանկանում էն, որ եղբոր մահից հետո գնա նստի եղբոր աթոռին, զգա էդ հոտը։ Բայց ես գնացել եմ դրան։ Դրանից հետո ես ազգային համաձայնության կառավարություն եմ ստեղծել։ Թող որեւէ վարչապետ չասի, որ ինքը քաղաքական էդպիսի քայլ է արել։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը խոստացավ, չկարողացավ, երազի էլ, չի կարողանալու: Կարեն Կարապետյանը երբ «Գազպրոմ-Արմենիա»-ում էր աշխատում, այնքան լավ կառավարեց, որ դրա 20 տոկոսը պարտքի դիմաց տվեցինք ռուսներին, հետո էլ ասաց, որ դա լավ գործարք է»:

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am