Միհրան Պողոսյանը՝ իր քարոզարշավի մասնակից զոհված զինվորների մայրերի եւ նրանց տված արգելքի մասին

Թիվ 1 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն «աշխատելու է այնտեղ, որտեղ կուսակցությունը կորոշի»։ Այս մասին Զեյթուն մշակութային կենտրոնում նախընտրական հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Վարչապետի խոսքը, թե չի տեսնում Պողոսյանին կառավարությունում, կարծես թե զարմացրեց ձեզ հարցին, Պողոսյանը չհամաձայնեց․ «Դա ձեզ թվաց»: Ճշտող հարցին, թե ինչ հարաբերություններ ունի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, Պողոսյանն ասաց շատ լավ։ Ինչ վերաբերում է այն հարցին, որ ըստ լուրերի իրեն արգելված է Ավան վարչական շրջանում քարոզչություն անել, Միհրան Պողոսյանն ասաց, որ ծիծաղելի հարցերին չի պատասխանում։ Մեր հարցին, թե արդյոք իրեն վատ չի՞ զգում, որ զոհված զինծառայողի մոր կերպարի շնորհիվ նախընտրական PR է իրականացնում, ինչի համար հասարակությունն իրեն քննադատում է, Պողոսյանն ասաց․ «Վատ եմ զգում, որ կարող է էդպես մեկնաբանվել, եթե մարդ ուզում է իր կարծիքը հայտնել եւ պարզապես շնորհակալություն է ասում․․․ Վատ եմ զգում բոլոր այն լրատվամիջոցների փոխարեն, որոնք վերագրեցին որպես PR»։ Դիտարկմանը, որ կարծես թե այդ կանայք այլեւս չեն մասնակցում քարոզարշավին, ԴԱՀԿ նախկին պետն ասաց․ «Ես արգելեցի գալ, նրանք շատ էին ուզում, բայց քանի որ տեսա, որ որոշակի լրատվամիջոցներ օգտվում են այդ առիթից, արգելեցի»։ Միհրան Պողոսյանը չցանկացավ անդրադառնալ օֆշորային սկանդալին՝ որակելով այն շոու որոշների կողմից ծրագրված։ Մեր հիշեցմանը, որ ինքն աշխատանքից ազատվելու է նախագահի հրամանագրով, այդ դեպքում ո՞վ է շոոի հեղինակը, Պողոսյանն այդպես էլ չպատասխանեց՝ ասելով, որ ազատվել է իր դիմումի եւ նախագահի հրամանագրի համաձայն։ Դիտարկմանը, որ 100-ից ավելի նախընտրական շտաբեր ունի, ինչպե՞ս է այդ ծախսերը հոգում, Միհրան Պողոսյանն ուշագրավ պատասխան տվեց․ «Շտաբերը մեր թիմի մարդիկ են, պահելու խնդիր չկա»։ Ճշտող հարցին՝ կամավորության սկզբունքներո՞վ են աշխատում, Պողոսյանն ասաց՝ մոտ 90 տոկոսն այո։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպե՞ս է պայքարելու իր մրցակիցների դեմ, Պողոսյանն ասաց․«ուղեղով եւ թիմով»՝ բացառելով ընտրակաշառքները։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am