Պոլսո Հայոց պատրիարքական ընտրություններում նահանգապետարանի միջամտության հետ կապված՝Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը երկրի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել`:
Հարցադրման մեջ ասվում է. «Հայ համայնքի ներսում պատրիարք ընտրելու գործընթացի մեկնարկի շուրջ համաձայնության առկայության պարագայում ո՞րն է նման միջամտության հիմնավորումը:
Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանն առողջական խնդիրների պատճառով ինը տարի է` չի կարողանում պաշտոնավարել:
Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները նոր պատրիարքի ընտրության գործընթաց սկսելու նպատակով, համաձայն 1863 թվականի Ազգային սահմանադրության և Լոզանի պայմանագրի, 2017 թվականի մարտի 15-ին անցկացված ընտրության արդյունքում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին ընտրել են տեղապահ:
Ընտրությունից անմիջապես հետո «ՇՏԱՊ» վերտառությամբ Ստամբուլի նահանգապետարանի իրավական բաժնի տնօրինությունից փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ «Տեղապահի ընտրություն» անունով մի նամակ փոխանցվեց Պոլսո Հայոց պատրիարքարանին: Այդ գրությունը հայ համայնքի ներսում մեծ զարմանքով ընդունվեց և որակվեց որպես միջամտություն արդեն կատարված ընտրությանը:
Այդ գրությունը ո՞ր օրենքի հիման վրա է գրվել, հրահանգն ու՞մ կողմից է տրվել»:
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը