«Գիտեք, թիվ 1 ընտրատարածքը ընդլայնվել է, և ես առաջարկում եմ ձեզ միանալ մեր մեծ ընտանիքին և իրար վստահելով, միասին գնալ դեպի առաջընթաց». Ռոբերտ Սարգսյան

Հանրապետական կուսակցության կողմից թիվ 1ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոբերտ Սարգսյանը շարունակում է բակային հանդիպումները ընտրողների հետ: Այս անգամ նա հանդիպել է Նոր նորք վարչական շրջանի նոր թաղամասերի բնակիչների հետ: «Ավանցիներն ու ՆորՆորքի 1-ին, 2-րդ զանգվածների բնակիչներն ինձ լավ ճանաչում են, նրանցից շատերն անգամ ինձ հետ հանդիպել են ընդունելության օրերին՝ կա՛մ կուսակցության գրասենյակում, կա՛մ Ավան վարչական շրջանի աշխատակազմի շենքում, և գիտեն, որ ես միշտ հասանելի եմ նրանց համար: Այս օրերին միակ խոստումը,որ կարող եմ տալ. շարունակելու եմ նույն աշխատաոճը և լինելու եմ միշտ ձեր կողքին: Եվ քանի որ թիվ 1 ընտրատարածքը, գիտեք, ընդլայնվել է, ընտրվելու դեպքում ընդունելության առանձին օրեր եմ սահմանելու նաև Նոր Նորքի ու Քանաքեռ-Զեյթունի բնակիչների համար»,- նշել է Ռոբերտ Սարգսյանն ու հավելել, որ հենց այս եղանակով է հնարավոր քաղաքացուց իմանալ՝ ինչպե՛ս է աշխատում պատգամավորը ընտրվելուց հետո: Նոր Նորք վարչական շրջանում պատգամավորի թեկնածուի հետ միասին հանդիպումներին ներկա էին նաև ՀՀ ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Վահրամ Մկրտչյանը: «Ինչպես և ես,Ռոբերտ Սարգսյանն էլ պետաիրավական հանձնաժողովի անդամ է: Մի հանձնաժողովի, որի աշխատանքն առերևույթ քիչ տեսանելի է, բայց ծավալուն է ու պատասխանատու: Լավ իմանալով Ռոբերտ Սարգսյանի մարդկային որակներն ու աշխատասիրությունը՝ վստահ եմ, շարունակելու է աշխատել նույն ոգով ու ազնվությամբ»,-նշել է Վահրամ Մկրտչյանը: Դիմելով թիվ մեկ ընտրատարածում առաջին անգամ ընդգրկված թաղամասերի բնակչներին՝ Ռոբերտ Սարգսյանն ասել է. «Պատգամավորությունը ինձ համար երբևիցե ինքնանպատակ չի եղել: Պատգամավոր լինելն ինձ համար ճանապարհ է՝ ծառայելու մեր ժողովրդին: Նախորդ տարիներին դրանում համոզվելու հնարավորություն ունեցել են թե ավանցիները, և թե Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների բնակիչները: Միգուցե ինձ մեղադրում են, որ ես քչախոս եմ, միգուցե ելույթներ ամբիոնից չեմ ունեցել Ազգային ժողովում, բայց ես միշտ եղել եմ մեր բնակիչների կողքին ու իմ լիազորությունների շրջանակում պատրաստակամ եմ նորից շարունակելու ու աջակցելու ձեզ, ձեր կողմից բարձրացված խնդիրների լուծմանը: Գիտեք, թիվ 1 ընտրատարածքը ընդլայնվել է, և ես առաջարկում եմ ձեզ միանալ մեր մեծ ընտանիքին և իրար վստահելով, միասին գնալ դեպի առաջընթաց:»

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am