«Խաղաղություն չեն մուրում».Արարատ Զուրաբյան

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում  անդրադարձավ այն հարցին,որ  ՀԱԿ-ՀԺԿ դաշինքն իր նախընտրական ծրագրում արցախյան խնդրի լուծման իր տեսակետն է առաջ քաշում: Հիշեցնենք,որ  Արցախի խնդիրը, ըստ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի, պետք է լուծվի փոխզիջումային տարբերակով, որը, սակայն հայ հանրության համար ընկալվում է որպես հողեր հանձնելու առաջարկ: Ապրիլյան պատերազմից հետո որքանո՞վ է արդիական այս թեզը: <<Ապրիլյան պատերազմից հետո իրականությունը այս հարցում փոխվել է: Այսօր Ադրբեջանի կողմից հստակ հնչում է սպառնալիք, որ այդ տարածքները ուժով կվերադարձնեն, հետեւաբար խաղաղության մասին խոսելը տեղին չէ: Յուրաքանչյուր մարդ ցանկանում է խաղաղ ապրել, սակայն խաղաղություն չեն մուրում: Խաղաղության ապահովումը հզոր լինելն է ու խաղաղություն պարտադրել: Առկա է բանակցային ֆորմատ, կան առաջարկություններ, որոնց մի մասը Հայաստանն ընդունել է: Կարծում եմ` Ադրբեջանը պետք է օդից իջնի, որ բանակցային գործընթացը շարունակվի: Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանը տնօրինում է իրենց տարածքների 20%-ը: Ռազմական գործողությունների ժամանակ այդ տոկոսն ավելի մեծ կլինի` հօգուտ մեզ: Հավատում եմ հայ հանրությանն ու հայկական բանակին, հետեւաբար չարժե նեգատիվ տրամադրություններ քարոզել, վախեցնել մեր հասարակությանը: Հակառակը, Ադրբեջանն է այսօր թուլանում: Նավթի ու գազի գները համաշխարհային մակարդակով անկում են ապրել: Նոր տեխնոլոգիաների զարգացումը կնպաստի Ադրբեջանի թուլացմանը>>,ասաց նա:

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am