Փորձեցին «գրավել» կառավարության շենքը/տեսանյութ/

Եկմալյան փողոցի նախկին բնակիչները պատրաստ են ծայրահեղ քայլերի: Փետրվարի 11-ին Կառավարության հերթական նիստի օրը նրանք փորձեցին ներխուժել Կառավարության շենք: Ոստիկանները գործեցին արագ: «Անտեր ժողովրդին չեք ընդունում, թույլ չեք տալիս մտնել ներս: Մենք ուրիշ ելք չունենք: Ուղիղ տասը տարի է`տները քանդել են, ոչ գումարն են տալիս, ոչ էլ տեղեկացնում, թե երբ են գումարը տալու: Կառավարության ներսում չգիտենք՝ ինչ են անում, ժողովրդին հուզող ոչ մի խնդիր չի լուծվում: Մենք ամեն հինգշաբթի գալիս ենք էստեղ ու որևէ բան չի փոխվում, չեն ընդունում: Արհամարհված ենք ու մենք էլ կարող ենք զայրանալ»,-բղավում էր Եկմալյան շենքի բնակչուհիներից Լուսինե Սահակյանը: Բնակիչները տեղեկացրին, որ Գործադիր մարմնի հաջորդ նիստի օրը նստացույց են սկսելու: Նշենք, որ տասը տարի առաջ  քանդվել են Եկմալյան 4-16 շենքերը ու բնակիչները այս պահին հայտնվել են դրսում: Այդ շենքերի բնակարանները ժամանակին կառավարության որոշումներով ներառված էին գերակա շահի տակ ընկած տարածքներում՝ այլ կառուցապատումների համար: Բնակիչները նշել էին, որ պատրաստվում են ծայրահեղ քայլերի դիմել:Նրանք հայտարարել էին, որ վրաններ կտեղադրեն Պուշկին-Եկմալյան խաչմերուկում և այդպիսով կխաթարեն երթևեկությունը: Եկմալյանի բնակիչները դիմել են նաև ՀՀ նախագահ  Սերժ Սարգսյանին: Նրանք փաստում են, որ արդեն 10 տարի անհայտ ճակատագրի կրող են  դարձել. « Ինչքա՞ն կարելի է փողոցում հայտնվել երեխաների հետ: Ասում են՝ սպասեք: Ինչքա՞ն սպասենք: Տասը տարի է՝ սպասում ենք: Դիմել ենք վարչապետին, ԱԺ նախագահին, խոսել ենք, խոստացել են հարցերը լուծել: Էլ ո՞ւմ հետ խոսենք… Բայց ոչինչ չի լուծվում»: Աստղիկ Ավագյան Մանրամասաները` տեսանյութում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կդադարեցվի ջրամատակարարումը․ հասցեներ Նիկոլի համար Ջերմուկում ձայն ես հավաքում, որ ի՞նչ անես՝ թուրքին բերես քո տու՞ն․ Սաղաթելյան (video) ԵԱՏՄ-ում առևտրաշրջանառությունը 2025 թվականին գերազանցել է 95 միլիարդ դոլարը. Գալուզին Փաշինյանը Պուտինին ահավոր սխալ պատասխան տվեց․ Վարդան Օսկանյան Փաշինյանը կարող է կանգնել ու բարձրագույն կրթություն ունեցող, ադեկվատ, կայացած ցանկացած մարդու մի քանի րոպե համոզել. Արմեն Հովասափյան Իրանում Հայաստանի դեսպանն այցելել է սահմանային «Նորդուզ» անցակետ «Երբ ասում եմ, որ ներկա իշխանությունների ամեն բառ ու գործողություն ուղղվում է մեր դեմ, հենց սա նկատի ունեմ…». Տաթև Հայրապետյան Ի՞նչ կասեր Մակրոնը՝ հայ-ֆրանսիական մանկապարտեզն այս խայտառակ վիճակում տեսնելով. Մեսրոպ Մանուկյան Ձեր շեֆից ի՞նչ պետք է սովորեք, ստախոսնե՛ր․ Ռոբերտ Քոչարյան (video) Նիդեռլանդներում 12 անձի կարանտին են ուղարկել հանտավիրուսի հետ աշխատելիս սխալներ թույլ տալու համար Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Շղթայական ավտովթար է եղել, անչափահաս է վիրավորվել Մայիսի 28-ին Նիկոլը մի բան է ուզում անել․․․ թոզ կփչի ու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Ալավերդի» բժշկական կենտրոնի ավտոկայանատեղիում հրդեհ է բռնկվել Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. «Փաստ» Քրիստինե Վարդանյանի դիպուկ պատասխանը Ռուբեն Ռուբինյանին (video) Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սպերցյանը վնասվածք է ստացել. Կրասնոդարի գլխավոր մարզիչը մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» Ինչ եղանակ է սպասվում Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Էդ մարզպետի հերը Աշոտ Արսենյանն է․ նախորդ իշխանությունների ոտքերի տակ թավալվել է․ Իշխան Սաղաթելյան (video) Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Եվրամիությունը պահանջում է, որ Վրաստանը լիովին դադարեցնի Ռուսաստանի հետ տրանսպորտային կապերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am