Սերժ Սարգսյանն ունի լծակներ Ծառուկյանին կրկին արգելելու քաղաքականությամբ զբաղվել. Նիկոլ Փաշինյան

«2015-ին Սերժ Սարգսյանն ուներ լծակներ Գագիկ Ծառուկյանին արգելելու զբաղվել քաղաքականությամբ, ինչո՞ւ 2016-ի վերջին կամ 2017-ին նա չունի այդ լծակները, որ արգելի Ծառուկյանին զբաղվել քաղաքականությամբ», - Facebook-ում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ԱԺ պատգամավոր, «Ելք» դաշինքի նախընտրական ցուցակի երկրորդ համար Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ՝  Սերժ Սարգսյանի լծակները ոչնչով չեն նվազել, քաղաքական որոշ հանգամանքների բերումով  անգամ ավելացել են: «Հետևաբար, ինչո՞ւ Սերժ Սարգսյանն այս անգամ չի գործադրել այդ լծակները: Կարծում եմ՝ կարող է լինել տպավորություն, որ դա արվել է, որպեսզի «Ծառուկյան» դաշինքը հնարավորինս շատ ընդդիմադիր ձայներ տանի դեպի իրեն: Ինչո՞ւ  Սերժ Սարգսյանին դա կարող է ձեռնտու լինել: Նշանակում է, նա համոզված է, որ ունի բավարար լծակներ կրկին, անհրաժեշտության դեպքում, Գագիկ Ծառուկյանին արգելելու քաղաքականությամբ զբաղվել», - ասաց նա: Ն. Փաշինյանն ընդգծեց՝ շատ մեծ է հավանականությունը, որ «Ծառուկյան» դաշինքը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կձևավորի Ազգային ժողովում։ «Բայց եթե հանկարծ դա տեղի չունենա, Սերժ Սարգսյանն ունի երկու տարբերակ՝ կամ «Ծառուկյան» դաշինքը մտնում է կոալիցիա, կամ եթե չի մտնում, ուրեմն կան լծակներ 2015-ի գործողությունների մի մասն անել: Իմ կանխատեսումն այն է, որ Սերժ Սարգսյանը 2008-ի կոալիցիայի ուժերին կամ այդ ուժերի մի մասին, կամ այդ ուժերի ներսում որոշակի ֆրակցիաներ պահում է որպես ռեզերվ, ի վերջո, 2017-ի արդյունքում խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի մեծամասնությունը կամ ՀՀԿ-ի  կառավարությունն ապահովելու համար: Իհարկե, որոշակի լծակներ կստանան նաև այդ ուժերը, բայց դրանից էությունը չի փոխվում», - ասաց Ն. Փաշինյանը։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am