«Սերժի անունից պապային փոխանցում են, որ չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն». Շահեն Հարությունյան

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից ֆեյսբուքյան իր էջում պաշտպանյալի միջոցով հայտարարություն է տարածել. «Արդեն քանի օր է` Շահենը ցույցեր է կազմակերպում Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի համար: Սերժ Սարգսյանը նույնքան օրեր Շանթ Հարությունյանին լուրեր է ուղարկում, անգամ օրը մի քանի անգամ, որ եթե Շանթը հետ չպահի Շահենին, և նա չդադարեցնի ցույցերը, սպառնում է սպանել նրան: Շանթն էլ պատասխանել է, որ նա իր որդուն` Շահենին պայքարից երբեք հետ չի պահի` քաջ գիտակցելով, որ ՍՍ-ն, երբ հարմար և անպատիժ հնարավորություն ունեցավ, կսպանի և Շանթին, և նրա որդուն: Շանթ Հարությունյանի ձերբակալման օրը ՍՍ-ի թիկնազորի նախկին պետ Վաչե Ղազարյանը ոչ միայն Շանթի գլխին էր ատրճանակ պահել, այլև սպառնացել էր, որ Շահենին հոր աչքի առաջ կսպանի` կտոր-կտոր անելով: Ուղղակի այն ժամանակ աղմուկը մեծ էր, և այլ հանգամանքներ խանգարեցին դա անել: Այդ նույն օրերին ԿԳԲ-ում գտնվելու ժամանակ ԿԳԲ-ի բանտի պետ Արամ Զաքարյանը նույնպես սպառնացել էր, թե Շանթի կինն ու որդին կտուժեն, կվնասվեն: Ու երբ Շանթն ասել էր, որ կին չունի, պետը դրանից հետո սպառնացել էր արդեն Շահենին, որ Շանթն իրեն այնպես պահի, որ որդին չտուժի, մեղք է: Հիմա իշխանությունն ու աթոռը պահելու խնդիր է առաջացել: Բնական է, ՍՍ-ն օրեր առաջ վազեց Մոսկվա և վերադառնալուց անմիջապես հետո նախ սպանվեց Արթուր Սարգսյանը, այժմ էլ ՍՍ-ն իր կամակատարների միջոցով, ինչպես նշեցի, ամեն օր սպառնում է սպանել Շանթի որդուն: Երբ վերլուծում ենք, թե ինչու է նա այդպես բացահայտ ձևով սպառնում, ակնհայտ է դառնում երկու հանգամանք: Առաջինը, որ Մոսկվան անպատժելիության երաշխիքներ է տվել և երկրորդը, ցանկանում է Շանթին ինֆարկտի կամ այլ միջոցներով սպանել: Մի բան լավ իմացեք, որքան էլ, որ ԿԳԲ-ն և ՍՍ-ն վստահ են հայ ժողովրդի վախկոտ ու լուռ անտարբերության վրա, միևնույնն է, նրանք անպատիժ չեն մնալու: Որովհետև միջազգային հանրությունը ոչ միայն բացահայտելու է այս ամենը, այլև պատժելու է Սերժին իր մանկլավիկների հետ միասին` Հաագայի դատարանում: Այս հայտարարության պատասխանատվությունը կրում է Շանթ Հարությունյանը և այն թող դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին»: Այս մասին Շահենը ևս քիչ առաջ «Ֆեյսբուք»-ում հայտարարություն է տարծել․ «Ես այլևս ինձ տանը չեմ պատկերացնում: Ինչ ուզում եք գրեք, ասեք, երգեք, նվագեք։ Բոլորով ուղղված են, որ կոտրեն ինձ ու ընկերներիս։ Պապային են բանտում Սերժի անունից փոխանցում, որ եթե չդադարեցնեմ ցույցերը, գլուխս կուտեն և այլ նմանատիպ բաներ։ Ամեն օր խաղաղ անհնազանդություններ եմ իրականացնելու, թեկուզ լինեմ մենակ, տասը հոգով, հազար թե միլիոն հոգով։ Արթուրի սպանությունը չեմ թողնելու, որ անցնի ու գնա։ Վրեժ եմ լուծելու և հենց փողոցում։ Թքած ունեմ բոլոր մեղադրանքների վրա։ Ես ապրում եմ արժանապատվությամբ ու չեմ հանդուրժելու Հաց Բերողի սպանությունը: Այսօր` 18:00 Ազատության հրապարակ: Հ.Գ. Ով իսկապես ուզում է կտրուկ քայլերով պայքար, թող գա Օպերա՝ չվախենալով ճնշումներից, բռնություններից, ոստիկանական հարձակումներից և բաժիններից»,- գրել է նա։

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am