Ասում են, թե Հովիկ Աբրահամյանն իր անցած «բեղմնավոր» ուղու բավականին դժվար փուլում է եւ ստիպված է բազում-բազմաթիվ խոչընդոտներ ոստնել: Սահմանադրական հանրաքվեի կազմակերպման ԵԱՀԿ-«ժհմիգյան» դարդ ու ցավի, կադրային «հողանցման», տնտեսության անէացման էս դառը օրերիը քիչ էին, ԵՏՄ ինտեգրման եւ մակրոտնտեսական հարցերով նախարար Տատյանա Վալովայան էլ ասել է, որ Ռուսաստանից Հայաստան ներկրվող ավտոմեքենաները ապօրինի են հարկվել, որից էլ ստացվել է բավականին կլորիկ գումար, ինչն անթույլատրելի է:
Կառավարության կուլիսներում ասում են. «Դե օֆշորը դու հիմի տես», նկատի ունենալով, թե ով է Վալովայայի անմիջական «շեֆը»: Այո, խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, ում, ոմանց կարծիքով, «հակադարձեց» Հրանտ Բագրատյանը՝ ասելով, թե դիմելու է պարոն Պուտինին, որպեսզի ՀՀ նախկին վարչապետին «գործից հանի»:
Ասում են նաեւ, թե վերջին շրջանում Բագրատյան-Հովիկ Աբրահամյան հարաբերությունները բավականին ջերմ են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը