Ջրառատի գյուղապետն ու Մանվել Մելքոնյանը բերման կենթարկվեն

Ջրառատում վիրավորվածի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ով պնդում էր, որ գյուղում կրակոցներով ուղեկցված արյունալի միջադեպը քաղաքական ենթատեքստ ունի, և որ ՀՀ փոխոստիկանապետի եղբայրը զենքն ուղղել էր իր որդիներից մեկի գլխին, օրեր անց հայտարարեց՝ տեղի ունեցածը քաղաքականության հետ կապ չունի, ընդգծելով՝ ինքն ու փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանը խելք-խելքի են տվել ու հաշտվել, տեղեկացնում է «Ազատության»-ը:Մինչ Մելքոնյանը հաշտվելու մասին է խոսում, Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ նրան ու գյուղապետին բերման կենթարկի՝ ցուցմունք տալու: - «Մամուլի հրապարակումները դարձվել են քննության առարկա, ծանուցագրեր ուղարկվել են բոլոր այն անձանց, ովքեր կարծում ենք, որ կարող են միջադեպի վերաբերյալ տրամադրել ցուցմունքներ և պատմել իրականությունը: Այս անձինք չեն ներկայացել վարույթն իրականացնող մարմնին և արդեն օրենքով սահմանված կարգով նրանց բերման ենթարկելու որոշում կկայացվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Մանվել Մելքոնյանն ու իր կինը լրատվամիջոցներին պատմել էին, թե ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը, զնենքն ուղղել է իր որդիներից մեկի՝ Նարեկի գլխին ու պահանջել ծնկաչոք ներողություն խնդրել: Սոնա Տռուզյանն ասաց՝ ճիշտ կլիներ, եթե նրանք այդպիսի մանրամասներ նաև վարույթն իրականացնող մարմին ներկայացնեին: Ի դեպ՝ դեպքից շուրջ մեկ շաբաթ անց դեռ մեկ ձերբակալված կա: Չնայած միջադեպից հետո հրազենային վիրավորումներով, կոտրվածքներով ու մարմնական տարբեր վնասվածքներով հիվանդանոց էր տեղափոխվել 4 անձ, տուժող է ճանաչվել նրանցից միայն փոխոստիկանապետի եղբայրը՝ Լեռնիկ Երանոսյանը: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վստահ է՝ Մելքոնյանները ճնշման ազդեցության տակ են հաշտվելու գնացել: Հավելեց՝ սա ոչ թե Քննչական կոմիտեի, այլ Հատուկ քննչական ծառայության քննելու գործն է, ընգծելով՝ բարձրաստիճան ոստիկանի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման հանգամանքը պետք է պարզվի: Սաքունցի խոսքով՝ մամուլի հրապարակումները բավարար փաստ են, որպեսզի Լեռնիկ Երանոսյանից բացի տուժող ճանաչվեն նաև նրանք, ովքեր տարբեր վնասվածքներով ու վիրավորումներով հիվանդանոց էին տեղափոխվել: - «Երբ որ Քննչական կոմիտեն է զբաղվում գործով, հարցը տեղափոխելով դեպի քաղաքացիների նկատմամբ քրեական հետապնդման դաշտը, որովհետև նա իրավասություն չունի ոստիկանության աշխատակիցների ապօրինի գործողություններով քննություն վարելու, ակնհայտորեն և գիտակցաբար կոծկվում է ոստիկանության բարձրաստիճան աշխատողների կողմից ապօրինությունների հանգամանքը», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց իրավապաշտպանը: Հրազենային վնասվածք ստացած 27-ամյա Հակոբ Մելքոնյանի հայրը՝ Մանվել Մելքոնյանը, ավելի վաղ պատմել էր, որ տեղի ունեցածի պատճառը Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հանրահավաքին իրենց մասնակցելն է: Ընդդիմադիր դաշինքը նույնպես հայտարարել էր, թե դա իրենց համակիրների դեմ ուղղված քայլ է: Այսօր Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մինչև իրեն բերման ենթարկելը Լեռնիկ Երանոսյանն իր ցուցմունքը հետ կվերցնի ու վերջնականապես կհաշտվեն․ - «Սաղ գյուղը չգիտես ինչ վիճակի մեջա, էսի կայնացնելը շատ կարևորա, որ գյուղը կարենա ապրի իրա նորմալ կյանքով: Երևի Լեռնիկ Երանոսյանը ցուցմունքը հետ կվերցնի, էլ տուժող չի լինի»: Մանրամսները՝ Azatutyun.am-ում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am