Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Ստամբուլում գտնվող Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում հնչած պայթյունի պատճառը։ Հաստատվել է, որ այն եղել է ահաբեկչություն։
Պայթյունը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 02.15-ին, օդանավակայանին հարվածել են ականանետով։ Դրա հետևանքով զոհվել է օդանավակայանի 1 աշխատակից և վիրավորվել է 2 մարդ։
Օդանավակայանից մոտ 2 կիլոմետր հեռավորության վրա հայտնաբերվել է ականանետի 4 արկ։ Դրանց բեկորները վնասել են մոտակա ինքնաթիռները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատագրման բազեներ» (TAK) կազմակերպությունը։
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը