Հայաստանում գրանցված կուսակցությունների թիվն այս պահին 79 է. այս մասին «Ժողովուրդ»–ը պաշտոնապես տեղեկացավ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Իհարկե, մեր երկրում քիչ թե շատ գործող կուսակցություններն առավելագույնը կարող են մեկուկես տասնյակի հասնել, մնացած 60-ից ավելն իրականամ գոյություն չունեցող, այսպես կոչված, «մարդ-կուսակցություններն» են։ Եւ իրավիճակը փոխելու համար ՀՀ իշխանությունները ծրագրում են փոխել նաև «Կուսակցությունների մասին» օրենքը։ Թե ինչով կավարտվի այդ նախաձեռնությունը, ցույց կտա ժամանակը։ Համենայնդեպս, անցած տարվա դեկտեմբերից կիրառության մեջ դրված Սահմանադրությունը պահանջում Է, որ «ԿՄ» օրենքն Աժ-ն ընդունի ձայների երկու–երրորդով՝մինչև եկող տարվա ապրիլը։ Իսկ մինչ այդ ՀՀ ԱՆ-ն ծրագրել Է առաջին անգամ տեսչական ստուգումներ անցկացնել Հայաստանի թվով 10 կուսակցություններում։ Պոտենցիալ ստուգվողների ցանկում ընդգրկվածները միայն «մարդ-կուսակցություններ» են, որոնց անունները հանրությանը ոչինչ չեն հուշի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը