Բախվել են Toyota Land Cruiser-ն ու Mercedes-ը
Այսօր՝ մարտի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արա Սարգսյան և Ռոմանոս Մելիքյան փողոցների խաչմերուկում՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի դիմաց բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 90 TT 007 համարանիշի և Mercedes մակնիշի 34 AD 304 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի տեսուչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Mercedes-ի վարորդը ոստիկանության աշխատակից է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի