Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Իրան կատարելիք այցին, որը ծրագրված է փետրվարի վերջին, իրանական Irib ռադիոն փետրվարի 11-ին քննադատական ռեպորտաժ է հեռարձակել Ադրբեջանի բանտերում հավատացյալների խոշտանգումների մասին:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ռադիոն հայտնել է, որ բանտային վերակացուները շարունակում են խոշտանգել կալանավորված հավատացյալներին, մասնավորապես, նշելով, որ Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հսկիչներն ամեն օր խոշտանգումների են ենթարկում Ադրբեջանի մուսուլմանական միասնություն շարժման առաջնորդ Թալե Բաղիրզադեին: Իսկ նրա փաստաբան Ջավադ Ջավադովը ռադիոյին հայտնել է, որ իր պաշտպանյալին տանջանքներ են ենթարկում, որպեսզի խոստովանութ յուն կորզեն:
Ռադիոն հայտնել է, որ բանտարկված հավատացյալներին արգելվում է նամազ անել եւ պաս պահել, բանտային վերակացուները դրա համար նրանց պատժում են:
Ռադիոն նշել է, որ Բաքվում իշխանությունները կարծում են, որ կարող են փոխել բանտարկված հավատացյալների համոզմունքները, սակայն , դա նրանց մոտ չի ստացվել:
Ռադիոն հայտնել է նաեւ կրոնական գործիչ Մովսում Սամեդովին Գոբուստանի բանտում խոշտանգելու մասին, որով փորձել են ստիպել նրան նախագահ Ալիեւի ներում հայցել, բայց չեն կարողացել կոտրել նրան:
«Բանտարակյալներին զուգահեռ ճնշում է գործադրվում նաեւ նրանց ընտանիքների անդամների եւ ազգականների վրա: Սակայն, Ադրբեջանի բանտային համակարգի չինովնիկների ջանքերը արդյունք չեն տալիս: Ադրբեջանի մուսուլմանները ազատություն են պահանջում, բայց Ալիեւի ռեժիմը խանգարում է դրան` ուժ կիրառելով», -հայտնել է Irib-ը` նշելով, որ ներկայում 150 իսլամական գործիչներ, այդ թվում հոգեւորականության 18 ներկայացուցիչներ Ադրբեջանի գաղութներում պատժաժամկետ են անցկացնում կեղծ մեղադրանքներով:
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը