Ամերիկյան ՀԿ-ը պահանջել է ստուգել Թրամփի և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարարի բիզնես կապերը
Ամերիկյան «Խոսքի ազատությունը ժողովրդի համար» հասարակական կազմակերպությունը Նյու Յորքի դատախազ Էրիկ Շնայդերմանից պահանջել է ստուգել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարարի բիզնես կապերը:
Կազմակերպությունը դատախազությունից պահանջել «արտաքին կոռուպցիոն դրսևորումների» հատկանիշներով ստուգել Թրամփին պատկանող Trump Organization ընկերության և Ադրբեջանի նախկին տրանսպորտի նախարար Զիա Մամեդովի ընտանիքի միջև եղած բիզնես կապերը: Ինչպես հայտնում է ադրբեջանական haqqin.az-ը՝ «Թրամփ» ապրանքանիշը 2017-ի հունվարին վերջնականապես լքել է Ադրբեջանը. հունվարի 16-ին Trump International Hotel&Tower ցուցանակը հանվել է Բաքվի կենտրոնում գտնվող հյուրանոցի շենքի վրայից: