«Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը Մարտունիում/տեսաշար,տեսանյութ/

«Օհանյան - Րաֆֆի - Օսկանյան» դաշինքը շարունակում է իր քարոզարշավը։ Այսօր դաշինքի անդամները Գեղարքունիքի մարզում են։ Դաշինքի անդամները հիմա հասան Մարտունի։ Ա. Մարտիրոսյանը նշել է՝ Մարտունին միշտ ըմբոստ է եղել, խիզախ կեցվածք է ունեցել, Արցախյան ազատամարտին բազմաթիվ հերոսներ է տվել։ –Իրավունք չունենք թույլ տալու, որ իշխանությունները վերցնեն մեր վերջին զենքը՝ արժանապատվությունը,–ասել է Ա. Մարտիրոսյանը։ Անդրադառնալով Արթուր Սարգսյանի մահվանը՝ նա շեշտել է՝ միակ մեղավորը Սերժ Սարգսյանն էր։ –Այլևս այսպիսի իշխանություն ունենալու իրավունք չունենք. չափազանց թանկ է նստում մեր վրա։ Դրա գինն արտագաղթը, աղքատությունն ու աճող արտաքին պարտքն են,– նշել է Ա. Մարտիրոսյանը՝ հավելելով՝ բավական է, որ հայը թողնի իր պապերի գերեզմաններն ու մեկնի շենացնելու այլ երկրներ, ոչ թե սեփական հայրենիքը։ Սեյրան Օհանյանը, դիմելով մարտունեցիներին, ասել է. –Մենք ձևավորել ենք թիմ, որը համալրված է հմուտ մարդկանցով։ Այստեղ այն անձնավորություններն են, ովքեր հայտ են ներկայացնում սահմանադրորեն, մեզ վերապահված իրավունքների շրջանակներում ապրիլի 2–ին քվե ձեռք բերել, վստահություն ձեռք բերել և ձևավորել նոր կառավարման համակարգ՝ այս երկիրն այս իրավիճակից հանելու նպատակով։ Մեզ համար պատիվ է ժողովրդի հետ լինել, ժողովրդի հետ համաքայլ գնալ, զգալ այն ցավն ու դառնությունը, որ ժողովուրդն է տանում, և մտածել ժողովրդի մասին։ Միևնույն ժամանակ, ունենալով գործադիրում համապատասխան փորձ՝ մենք տեսնում ենք այն բոլոր սպառնալիքները, որոնք պետք է չեզոքացվեն մեր առաջիկա գործունեությունն ապահովելու համար։ Այդ պատճառով մենք մեր ծրագրերում առաջարկում ենք համակարգային փոփոխություններ՝ փոփոխություններ քաղաքական մենաշնորհը վերացնելու հարցում, փոփոխություններ տնտեսության, սոցիալ–կենցաղային բնագավառում, ժողովրդագրական խնդիրներն իրականացնելու մեջ։ Մեզ անվտանգությունը լիարժեք ձևավորելու համար ամուր թիկունք է պետք, ամուր տնտեսություն, արդար մթնոլորտ, որպեսզի կարողանանք անվտանգությունն ավելի բարձր մակարդակի բարձրացնել։ Գագիկ Մելքոնյանը մարտունեցիներին ուղղված իր խոսքում, մասնավորապես, ասել է. –Պատերազմի ժամանակ շատ մարդիկ և պետություններ զարմանում էին, թե ինչպես կարող է 3–միլիոնանոց Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի հանդեպ, որը 7–միլիոնանոց է։ Մենք փառքով հաղթանակը տարանք, քանի որ ունեինք կամք, միասնություն, համախմբված էինք և այդ հաղթանակները մենք ձեզ հետ միասին տարանք։ Մեր հետևում մեր ժողովուրդն էր, որ վստահում էր մեզ, և մենք վստահ էինք մեր ժողովրդի վրա։ Հաղթանակից հետո մենք զբաղվեցինք բանակաշինությամբ, աչքից բաց թողեցինք տնտեսությունը։ Մեր իշխանավորները տնտեսությունը հասցրեցին ծայրահեղ վատ վիճակի։ Մենք ուզում ենք մեր տնտեսությունը խոր փոսից հանել, ոտքի կանգնեցնել, արմատախիլ անել կոռուպցիան, թալանը։ Մեր երկրում ամեն ինչ հակասահմանադրական է։ Հանրապետական կուսակցությունը մեր երկրի չարիքն է, որին հովանավորում են իշխանավորները, քանի որ նույն այդ կլանի մեջ է։ Եկել է պահը, որ ժողովուրդը որոշի այս երկրի ճակատագիրը, ապագան։ Հետո ապրիլի 3–ին չասեք՝ չստացվեց։ Մարդիկ պարկով փողը շալակած՝ ընկել են ձեզանից ձայն են գնում, դուք էլ այդ փողով ձայն եք տալիս։ Ես հուսով եմ, որ ապրիլի 3–ին մենք հաղթանակած, պարզ ճակատով կանգնելու ենք ու մեր խոսքն ենք ասելու ամբողջ հայ ազգին՝ ոչ միայն Հայաստանին, այլ նաև ամբողջ աշխարհին, որ կանգնեցինք և հաղթեցինք, մենք ժողովրդին ծառա ենք դառնալու։  

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am