Ինչպե՞ս է արձագանքել Դանիելը՝տեսնելով նորածին եղբորը, ինչպե՞ս են անվանակոչել երեխային, ու ի՞նչ զգացողություններ ունի Էմմին

Օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Էմմիի երկրորդ որդին: Այս մասին ամերիկաբնակ երգչուհին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու մենեջերի՝ Աղավնի Մանուկյանի հետ, ով  հետաքրքիր մանրամասներ տրամադրեց Էմմիի զգացողության, երկու եղբարների հանդիպման և Նադեժդա Սարգսյանի`ԱՄՆ-ում գտնվելու մասին: Աղավնին նշեց, որ չնայած նրան, որ փոքրիկն արդեն մի քանի օրական է, նրա անունը դեռ որոշված չէ: «Էմմիի երկրորդ որդու անունը դեռ որոշված չէ:Երբ այդ որոշումը կայացվի, վստահ եմ հենց ինքը՝ Էմմին, իր միկրոբլոգում կկիսվի այդ նորությամբ»: Մեզ հետ զրույցում Աղավնին պատմեց երգչուհու՝ կրկին անգամ մայրանալու և զգացողությունների մասին. «Էմմին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ շատ լավ է ընթացել, որևէ խնդիր չկա: Անչափ երջանիկ է. չէ՞ որ արդեն երկու տղայի մայր է: Այս պահին նրա մայրիկը՝ տիկին Նադեժդան, ևս ԱՄՆ-ում է և դստեր կողքին է, չնայած արդեն պլաններում է Հայաստան վերադառնալը»: Աղավնին նշեց, որ Նադեժդա Սարգսյանի երջանկությանը սահման չկա. «Բնական է, ինչպես յուրաքանչյուր տատիկ դարձող մարդ, այնպես էլ տիկին Նադեժդան, անչափ երջանիկ է: Շատ կարճ ժամանակում արդեն վայելում է երկրորդ թոռնիկի բերկրանքը»: Խոսելով Նադեժդա Սարգսյանի առողջական վիճակի մասին՝ Աղավնին ընդգծեց. «Ամեն ինչ լավ է, նորմալ,ստաբիլ վիճակ է, հուսանք ամեն ինչ լավ կլինի»: Այն հարցին, թե ինչպես է արձագանքել մեկ ու կես տարեկան Դանիելը  տեսնելով եղբորը՝ Աղավնին նշեց. «Դանիելն առհասարակ սիրում է փոքրիկ երեխաների,սիրում է խաղալ փոքրիկների հետ և երբ առաջին անգամ տեսել է եղբորը ժպտացել է, և չնայած փոքր տարիքին՝շատ էմոցիոնալ է արձագանքել»: Զրույցի վերջում Աղավնին նշեց, որ Էմմին ևս ցանկություն ունի որոշ ժամանակով հայրենիք վերադառնալ, սակայն առաջիկա ամիսներին դա անհնար է, քանի որ երեխան փոքրիկ է:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am