Հաց բերողին կալանավորելու որոշում կայացրած դատավորի սկանդալային անցյալն ու եկամուտները

Armtimes.com-ը գրում է. Հաց բերող Արթուր Սարգսյանին փետրվարի 9-ին երկրորդ անգամ կալանավորելու որոշում կայացրած դատավոր Արթուր Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների մասին հայտարարագիրը: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը հացադուլ հայտարարեց փետրվարի 10-ին՝ դատավոր Արթուր Մկրտչյանի կալանավորելու մասին կայացրած որոշումից մեկ օր անց: Դատարանը բավարարել էր Հատուկ քննչական ծառայության կոռուպցիոն, կազմակերպված և պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Էդիկ Հակոբյանի միջնորդությունը Արթուր Սարգսյանի խափանման միջոցը փոխելու մասին: Ըստ հայտարարագրի, Արթուր Մկրտչյանը նախորդ տարի ունեցել է ընդամենը 1 միլիոն 500 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 1 միլիոն 650 հազար դրամ: Նախորդ տարի նա եկամուտ է ստացել աշխատավարձից եւ կենսաթոշակից: Աշխատավարձը կազմել է 7.4 միլիոն դրամ, իսկ կենսաթոշակը՝ 5.5 միլիոն դրամ: Ընդհանուր առմամբ, նա 13 միլիոն դրամ եկամուտ է ստացել: Դատավորի կինը՝ Իրինա Հակոբյանը, նույնպես հայտարարագրի համաձայն համեստ դրամական միջոցներ ունի: Նախորդ տարի նա ունեցել է ընդամենը 450 հազար դրամ, իսկ եկամուտը, որը գոյացել է աշխատավարձից եւ կենսաթոշակից, կազմել է 600 հազար դրամ: Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորն ու իր կինը էթիկայի հանձնաժողով չեն ներկայացրել իրենց ունեցվածքի (անշարժ կամ շարժական գույք, բաժնեմաս, փոխառություն եւ այլն) մասին որեւէ փաստաթուղթ՝ օգտվելով այս ոլորտը կարգավորող օրենսդրական բացերից: Մեզ հաջողվեց պարզել, որ Արթուր Մկրտչյանը հաշվառված է Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ Իրինա Հակոբյանը՝ Երեւանի Մոսկովյան փողոցում՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից շենքում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am