Տարածքի բնակիչների խոսակցության մակարդակով գիտի

«Անընդհատ խոսում ենք որակապես նոր ընտրություններից, նոր ԸՕ-ից ու նոր քաղաքական մշակույթից, բայց նաև նման դրսեւորումներ են լինում»։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով երեկ երեկոյան ԲՀԿ խմբակցության պատգամավոր, թիվ 2 ընտրատարածքում ռեյտինգային ընգտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանին ծեծի ենթարկելու դեպքին։ Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների՝ Կարապետյանին ծեծի են ենթարկել նույն ընտրատարածքում առաջադրված, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդի՝ Արման Սահակյանի մտերիմները։ Էնֆիաջյանի խոսքով՝ դեպքի մանրամասներից տեղյակ չէ․ «Քանի մոտենում ենք ընտրություններին, հասկանում ենք, որ Ծառուկյան դաշինքի թեկնածուների վարկանիշը շատ բարձր է, եւ ավելի է բարձրանում, երբ փորձում են նման մթնոլորտ ձեւավորել։ Վստահեցնում եմ դա մեզ չի կաշկանդում, պայքարելու ենք մինչեւ վերջ»: Էնֆիաջյանն ասաց, որ գնացել է տարածքի իրենց գրասենյակ, Կարապետյանի բնակարան, որ ստեղծված իրավիճակն անձամբ հասկանա, սակայն դեռ չի կարող ոչինչ հստակեցնել, քանի որ տուժածի հետ չի խոսել: «Դրվագներ եղել են, որ կարողացել եմ հարազատների հետ խոսել, իրականությունը հասկանամ, բայց ամողջական պատկերը հասկանալու համար ինքս պետք է Վահանի հետ խոսեմ, որպեսզի ավելի հստակ լինի՝ իրականում ինչ է տեղի ունեցել»,-ասաց պատգամավորը։ Մեր դիտարկմանը, որ ըստ մամուլի հրապարակումների՝ իր թիմակցին ծեծի են ենթարկել Արման Սահակյանի մտերիմները, Էնֆիաջյանն ասաց․ «Տարածքի բնակիչների խոսակցության մակարդակով գիտեմ, որ քաղաքական հայացքների համար է եղել միջադեպը, բնակիչները խոսում էին, որ Արման Սահակյանի մտերիմներն են եղել, բայց իրեն տարածքում չեն տեսել»։ Արման Սահակյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նա չի պատասխանում հեռախոսազանգերին։ Ուշագրավն այն է, որ Արմենիա ԲԿ-ից հրաժարվեցին որեւէ տեղեկություն տրամադրել Կարապետյանի առողջական վիճակի մասին՝ հայտարարելով, որ նման հիվանդ չեն ունեցել, չնայած ի սկզբանե հայտարարվել էր, որ Կարապետյանն Արմենիա ԲԿ-ում է։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am