Իսկ դուք հարցրե՞լ եք Արցախին

«Փաստ» օրաթերթը գրում է. Խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում հատուկ անդրադարձ ունեն արցախյան հիմնախնդրին և նրա կարգավորմանը։ Մի ուժը նշում է փոխզիջումային տարբերակով հիմնախնդրի լուծում, մյուսը` մեկ այլ բան և այլն։ Այս բոլոր ծրագրային դրույթները, սակայն, այդպես էլ չեն պատասխանում մի հարցի՝ թե արդյոք մեր քաղաքական ուժերն իրենց ծրագրերում արցախյան հիմնահարցի լուծումներն առաջարկելուց առաջ այդ հարցը համաձայնեցրել են Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։ Վերջիվերջո ակնհայտ փաստ է, որ Արցախը, թեկուզ և միջազգային ճանաչում չստացած, սակայն գործով անկախ պետականություն է, ունի պետական կառավարման բոլոր ճյուղերն ու ենթակառուցվածքները՝ նախագահ, Ազգային ժողով, կառավարություն, Սահմանադրություն։ Արդյոք հայաստանյան այս կամ այն քաղաքական ուժը իրավասո՞ւ է որոշումներ կայացնել փաստացի գոյություն ունեցող պետականության փոխարեն։ Կարծես թե այս հարցի պատասխանը միանշանակ է՝ որևէ պետություն, առավել ևս առանձին քաղաքական ուժ, իրավունք չունի որոշել որևէ հարց Արցախի փոխարեն։ Սակայն այս փաստը մեր որոշ քաղաքական ուժեր հեշտորեն շրջանցում են, ավելին, հենց արցախյան հիմնահարցի վրա փորձում տարատեսակ քաղաքական դիվիդենտներ շահել, ինչը մեղմ ասած, տարօրինակ է։ Հետաքրքիր է նաև այն, որ Արցախի իշխանությունները դեռևս չեն արձագանքել այս իրողությանը, ինչը նշանակում է, որ կամ առաջիկայում նման արձագանք կլինի, կամ էլ պարզապես Արցախի իշխանությունները հարկ չեն համարում անդրադառնալ այս թեմային, քանի որ այն, մեղմ ասած, սնանկ է, քանի որ վերջնական հաշվով, ինչ էլ առաջարկի այս կամ այն քաղաքական ուժը, վերջնական որոշողը Արցախի բնակչությունն է։ Սակայն մյուս կողմից, այ ս լռությունը հարթակ է դառնում, որտեղ հիմնախնդիրը շահարկվում է, ինչը պարզապես անթույլատրելի է։ Ի դեպ, այստեղ պետք է շեշտել, որ ասվածը չի վերաբերում այն ուժերին, որոնք իրենց ծրագրերում պարզապես նշում են, որ հիմնախնդիրը պետք է լուծվի Արցախի ազգաբնակչության ինքնորոշման իրավունքի հիման վրա։ Թերևս այս կետից ավել որևէ կուսակցություն որևէ այլ տարբերակ, կարծես թե, չպետք է առաջարկեր, քանի որ Հայաստանը ընդամենը կարող է երաշխավորել այս իրավունքի իրականացումը և ոչինչ ավելի։ Թերևս հենց այս տեսանկյունից պետք է շեշտել, որ հայաստանյան մի շարք քաղաքական ուժերի կողմից առաջարկվող տարատեսակ լուծումներն ըստ էության բուտաֆորիա են, որևէ կապ չունեն իրականության հետ, և որևէ կերպ չեն կարող ռեալ գործոն դառնալ։ Հենց այս փաստն է նաև, որ պետք է գիտակցի հայաստանյան հասարակությունը՝ արցախյան կարգավորման շուրջ ծավալվող զարգացումներին հետևելիս։   Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am