Վերացվել է մայթի վրա հետիոտնին վրաերթի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու համար պայմանական ազատազրկումը/տեսանյութ/

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահող դատավոր Ալեքսանդր Ազարյանի, մասնակի բեկանել և փոփոխել է 2016թ. հունվարի 19-ին Արցախի պողոտայում մայթի վրա 22-ամյա Արամ Ներսիսյանին վրաերթի ենթարկելու և անզգուշությամբ մահ պատճառելու գործով առաջին ատյանի դատարանի դատավճիռը: Այսպես, 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը ով առաջին ատյանի դատարանի դատավճռով մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատ էր արձակվել պատժի կրումից և նրա նկատմամբ սահմանվել է փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ վերաքննիչ դատարանի որոշմամբ 70-րդ հոդվածի կիրառումը վերացվել է: Մայթի վրա հետիոտնին վրաերթի ենթարկելու և նրան անզգուշությամբ մահ պատճառելու գործով մեղադրողը վերաքննիչ բողոք է ներկայացրել (Տեսանյութ) Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել էր, որ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազը վերաքննիչ բողոք էր բերել պահանջով մասնակիորեն` պատժի մասով բեկանել Երևան Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` Աշոտ Հովհաննիսյանի վերաբերյալ 08. 08. 2015թ. դատավճիռը և նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառումը վերացնել: Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել կիրառել դատական քննության արագացված կարգ։ Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Հովհաննիսյանը 19.01.2016թ. ժամը 16:00 սահմաններում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան վարել է Տիգրան Մեծ պողոտայի կողմից դեպի Էրեբունի փողոց տանող ուղեմասի ձախ եզրային գոտով և հասնելով Արցախի պողոտայի թիվ 14 հասցեի դիմաց` թույլ է տվել ՃԵԿ-ի 65,66 և 67 կետերի ու «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 23 հոդվածի 3-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, որի հետևանքով կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, իր գործողություններով ստեղծել է վթարային իրադրություն, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթի վրայով քայլող հետիոտն Ա.Ներսիսյանին և անզգուշությամբ պատճառել մահ` ինքն իրեն զրկելով վրաերթը կանխելու տեխնիկական հնարավորությունից: Դեպքից անմիջապես հետո վրաերթի ենթարկված 22-ամյա Արամ Ներսիսյանը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր: Շուրջ 16 օր անց գտնվելով անգիտակից վիճակում այդպես էլ գիտակցության չգալով երիտասարդը մահացել է:

 Փաստինֆո

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am