Հաց Բերող լեգենդ

Թամար Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ...ասում էր՝ Ես ձախ ոտնամանիս մեջ միշտ քսան դրամանոց եմ պահում, որ փողը ինձ չիշխի, ես փողին իշխեմ: ...ասում էր՝ Ես ամեն առավոտ գնում էի տանս կողքի փուռը մի հացի փող էի տալիս ու կեսը վերցնում, մյուս կեսը թողնում նրան, ով հացի կարոտ կլիներ: ...ասում էր՝ Ես ո՞նց հանգիստ ապրեմ, երբ ընկերներս Եռաբլուրում պառկած են, իսկ նրանց ազատագրած հողերը վաճառքի են հանել: ...ասում էր՝ Ռուսաստանի դեսպանատան առջև ցույց պիտի անեմ ու պահանջեմ, որ ներողություն խնդրեն ինձնից հարյուրից ավել մատաղ կյանքեր զոհելու համար, թշնամուն զենք վաճառելու համար: ...ասում էր՝ կգան ինձ հետ լավ, չեն գա, մենակ կանեմ: ...ասում էր՝ Ապրիլի 2-ին երթ եմ անելու՝ Եռաբլուր, ի՞նչ խղճով են գնալու ընտրությունների, երբ էդքան կյանք են մատաղ արել, ընդամենը մի տարի առաջ: ... ասում էր՝ ընտրություննե՞ր, էն էլ այդ օրը՞, չի լինելու, թույլ չեմ տա: ... ասում էր՝ Ձախ ձեռքիս մատնեմատը կորցրեցի Արցախի ազատամարտիկներին հաց տանելիս, հրազենային վնասվածքից: Մատնեմատս չկա, բայց մի հրաշք աղջիկ ունեմ, ես իրա ցավը տանեմ: ...ասում էր՝ մարտի 6-ին, որ բաց չթողնեին, մարտի 8-ից ջրադուլ էի անելու, ետ կանգնել սկսած գործի՞ց, չկա՛ նման բան: ...ասում էր, էլ չի ասում, լռեց, լռեցրին: Մոտեցա՝ լուսավոր ճակատը համբուրեմ, դեռ տաք էր, դեռ լսում էր, ականջին ասեցի՝ էս էր մնացել էս էլ արեցիր, տեսնենք ո՞վ ոտքի կկանգնի ու պատասխանդ լսեցի՝ Ես ոչ մեկից ոչինչ չեմ սպասում, Ես մենակ կանեմ, անձրև լինի, թե ձյուն, ինձ ոչինչ չի խանգարի: Մանու՞կ էիր, թե երեսուներեքամյա այն երիտասարդը, որ կատարյալի ճանապարհը բռնեց ու աստվածացավ: Չկա՞ս, գուցե չես էլ եղել, գուցե լեգենդ էր սա Հաց Բերողի մասին: ՈՒ երբ չի լինի ոչինչ, կլինի՝ մի Երկիր Նաիրի, մի Սասնա Ծուռ էպոս, մի Հաց Բերող լեգենդ և եթե մարդկանց մոլորակը ամբողջովին մի հրե գունդ դառնա, բայց գեթ մեկը մնացած լինի, որ հիշողությունը կորցրած չի լինի, կհիշի, որ եղել է՝ մի Երկիր Նաիրի, մի Սասնա Ծուռ էպոս, մի Հաց Բերող լեգենդ

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am