Արթուրը խղճի զոհ էր.Մանուկ Սուքիասյան

«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար, ռեյտինգային թեկնածու Էդգար Առաքելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ Արթուր Սարգսյանի կալանքից ազատվելու հետ կապված՝ կուսակցությունն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել: Երեկվանից քարոզարշավային ոչ մի բան չեն ունեցել:« 10 օր առաջ ընդամենը նա կալանքից ազատվեց, բայց հնարավորություն կար` ավելի շուտ ազատվեր, արդյունքում` այսպիսի հետևանք չէինք ունենա, այսպիսի դեպքի մենք ականատես չէինք լինի»: «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ Արթուր Սարգսյանին ձերբակալելու, ո՞ր հարցերը չէին տրվել ամառվանից սկսած, որ հիմա պետք է տային: Ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ դրսում, որ ստիպված ձերբակալեցին: Եթե այս հարցերի պատասխանները չեն տալիս, նշանակում է՝ իրականացրել են պետական պատվեր»,նման հարցադրում արեց  «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանուկ Սուքիասյանը: «Արթուրը խղճի զոհ էր, նա մեր բոլորի մտապատկերում շարունակելու է իր կենդանի գոյությունը և խարան է մնալու մեր պետության ճակատին այնքան ժամանակ, քանի դեռ ամեն անգամ մարդու ձերբակալելիս որևէ դատավոր, քննիչ կշարունակի կատարել քաղաքական պատվեր: Իսկ որ երկրորդ ձերբակալությունը քարոզչական-քաղաքական բնույթ ուներ, ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող»,ասաց նա: «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գեորգիսյանը նույնպես հայտարարեց, որ իրենց դաշինքի ներկայացուցիչները պայքարում էին «Հաց բերողի» կյանքի համար. «Մենք արեցինք գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր, երևի թե քաղաքական ուժերից միակն էինք, որ, երբ հացադուլ էր հայտարարել, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ խափանման միջոցները փոխեն, սկսած պատկան մարմիններին դիմելուց՝ մինչև ստորագրահավաք»,- ասաց նա:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am