Լարված իրավիճակ Մաշտոցի պողոտայում. լրացված
Երեւանի Ազատության հրապարակից մեկնարկել է Արթուր Սարգսյանի`«Հաց բերողի» հիշատակին նվիրված բողոքի երթը: Մեր թղթակցի հաղորդմամբ՝ բցուցարարների թիվը գնալով մեծանում է, այնտեղ հավաքվել է մոտ 1000 հոգի: Քաղաքացիները վանկարկում են «Սերժիկ մարդասպան», «Սերժը սպանեց Հաց բերողին», «Արթուր» և շարժվում են Կառավարություն: Մինչ հասնելն այնտեղ՝ Մաշտոցի պողոտան հավաքվածները փորձեցին փակել, սակայն ոստիկանները թույլ չտվեցին: Նշենք, որ Սարգսյանի մահվան փաստով այսօր` մարտի 17-ին, քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական օգնություն ու սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահը:
