Կշարունակե՞ն զինել Ադրբեջանին

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը հարցազրույց է տվել Tert.am-ին, որում խոսել է Իրանի դեմ պատժամիջոցների վերացման, ռուս-թուրքական հարաբերությունների, ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի վերազինման, ԵՏՄ-ի ապագայի հարցերի մասին։ Ինչպես հայտնի է, Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանն ապագայում հնարավոր է գազ գնի Իրանից՝ միայն Ադրբեջանով ու Հայաստանով։ Ռուսաստանը դեմ կլինի՞ նման գաղափարին։ Դեսպանը պատասխանել է. «Իրանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև էներգետիկ համագործակցությունը այդ երկրների միջև բանակցությունների առարկա են։ Ռուսաստանը եղել ու մնում է տարածաշրջանի գազի հիմնական մատակարարը։ Թե ինչպիսին կլինեն սխեմաներն ապագայում, ցույց կտա ժամանակը»: Այն, որ ՌԴ-ն եղել ու մնում է տարածաշրջանի գազի հիմնական մատակարարը, դրա հետևանքները գոնե Հայաստանը շատ լավ զգացել է: Հայաստանն ի տարբերություն Ռուսաստանի հետ խնդիրներ ունեցող Վրաստանի ու Ուկրաինայի, ավելի թանկ գնով է գազ ստանում, քան այս երկու երկրները: Այսօր, երբ նավթի գները հանգեցրել են նաև բենզինի գների նվազման, Հայաստանում ևս, այդ հնարավորություններից զրկված են: Ապա` դեսպանը հաստատում է, որ վերջին շրջանում Էրեբունու ավիաբազան ավիացիոն տեխնիկայով է համալրվել։ Այդ իրադարձությունը նախատեսված է եղել դեռևս մի քանի տարի առաջվա պլաններով և  կապված է տեխնիկան թարմացնելու անհրաժեշտության հետ։ Իսկ ՌԴ-ն սպառնալիք տեսնո՞ւմ է հայ-թուրքական սահմանին։ Հայկական տարածքում իր ուժերի ամրապնդումը կապ ունի՞ Թուրքիայի հետ աճող լարվածության հետ, թե՞ այլ պատճառներ կան։ «Այս պահին ՌԴ անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը հայ գործընկերների հետ իրականացնում է Հայաստանի պետական սահմանների պահպանությունը Թուրքիայի և Իրանի հետ։ Իրադրությունը սահմանին կայուն է, առանց փոփոխությունների։ 102-րդ ռազմաբազայի վերազինման ծրագիրն ընդունվել է մի քանի տարի առաջ»։ Խոսելով Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների մասին` Վոլինկինն արձանագրում է. «2015թ. նոյեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հնչեցրեց այն պայմանները, որոնց իրականացման դեպքում թուրքական կողմը կարող է հասցնել ռուս-թուրքական հարաբերությունների վերականգնման. ներողություն խնդրել ռուսական Սու-24 ռմբակոծիչի խփման համար՝ բարձրագույն մակարդակով, վնասի փոխհատուցում, ինչպես նաև հանցագործներին պատժել։ Առանց դրանք կատարելու իմաստ չունի խոսել հարաբերությունների վերականգնման մասին։ Այս պահին ռուսական կողմը լրացուցիչ միջոցառումներ է մշակում, այդ թվում ռուսական շինարարական շուկայում թուրքական ընկերությունների ներկայությունը սահմանափակելու համար»։ Իսկ Ռուսաստանը կշարունակի՞ զենք վաճառել Ադրբեջանին՝ հաշվի առնելով թուրք-ռուսական հարաբերությունները։ Այստեղ հնչում է ուշագրավ պատասխան. «Երևանում Ռուսաստանի դեսպանատան իրավասությունների շրջանակներում ռուս-հայկական համագործակցությունն է, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում»։ Այսինքն, նույնիսկ Ռուսաստան-Թուրքիա սրված հարաբերությունների պայմաններում` Ռուսաստանը կշարունակի՞ զինել Ադրբեջանին... Ի՞նչն է խանգարում հիմա, Թուրքիայի եղբայր Ադրբեջանին չզինել: Մի՞թե Ռուսաստանը, որն այժմ համառ պայքար է մղում Թուրքիայի դեմ, չի կարող պատժել նաև այս ձևով Անկարային: Բայց ոչ, ինչպես կարելի է հրաժարվել նման «բիզնեսից» Ալիևի հետ... Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման թեմայի մասին Հայաստանում ՌԴ դեսպանը նշում է, թե ՌԴ-ն որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ջանքեր է ներդնում իրավիճակի կարգավորման համար. «Ռուսաստանն աջակցում է Երևանի հավատարմությանը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ»։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետագա համագործակցությունը ԵՏՄ-ի հետ և խոսակցություններին, թե Հայաստանն այդ անդամակցության պատճառով սահմանափակել է իր հարաբերությունները երրորդ երկրների հետ, դեսպանը նկատում է. «Այժմ հավաստիորեն կարելի է խոսել այն մասին, որ եթե 5 երկրները չմտնեին Եվրասիական միություն, ապա նրանց ազգային տնտեսությունների համար հետևանքները շատ ծանր կլինեին։ Տարբեր գնահատականներով՝ ԵՏՄ-ի տարբեր երկրների համար կորուստները կկազմեին 1-6 մլրդ դոլար։ Հայաստանը, ԵՏՄ-ին անդամակցության շրջանակներում 2015 թվականի ընթացքում կարողացել է ավելացնել իր արտահանման հնարավորությունները, այդ թվում՝ գյուղմթերքի արտահանումը նախ և առաջ Ռուսաստան։ Զգալի օգուտներ են ստացել աշխատանքային ներգաղթյալները։ Իհարկե, այն զգալի թռիչքը, որը շատերն էին ակնկալում, մի շարք պատճառներով տեղի չունեցավ, սակայն եկեք չմոռանանք, որ մեր Եվրասիական տնտեսական  միությունն ընդամենը մեկ տարեկան է, իսկ, օրինակ, ներկա տեսքով Եվրոպական միության ստեղծման համար 50 տարի է ծախսվել»։ Եթե անգամ Ռուսաստանն է արձանագրում, որ ԵՏՄ-ի հետ կապվող «զգալի թռիչքի» մասին խոսակցություններն ընդամենը հեքիաթներ էին, էլ ինչի՞ մասին է խոսքը: ԵՏՄ անդամ երկրների տնտեսական «հրաշքների» գաղափարը դեռ թողնենք մի կողմ` իսկ Ռուսաստանն ի՞նչ է շահել ԵՏՄ-ի ստեղծումից: Դատելով Ռուսաստանի ֆինանսատնտեսական ներկայիս իրավիճակը` ոչինչ: Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Վթարվել է Երևան մտնող մայրուղային ջրատար. որոշ հասցեներում 24-ժամյա ջրանջատումներ կլինեն Խայտառակ ձերբակալություններ Ստեփանավանում․ Արեգա Հովսեփյանը մանրամասնում է (video) Փաշինյա՛ն, ինքդ քեզ պատժիր․․․ Իշխան Սաղաթելյանի պատասխանը՝ Փաշինյանի հայտարարությանը (video) Արցախի հանձնումը սկսվեց 2018-ին՝ «Սերժ Սարգսյան մերժելով». Էդուարդ Շարմազանով Թևանյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման դեմ վերաքննիչ բnղոք է ներկայացվել. «Մայր Հայաստան» կուսակցություն Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում «Պատերազմի» առիթ է դառնալու․ «Հրապարակ» Նեթանյահուն պնդում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը․ FT Վթար. ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ՇՏԱՊ․ Ահազանգեր ենք ստանում․․․ զինծառայողի հորն ազատել են աշխատանքից․ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր (video) Ռուսաստանը հարվածել է Ուկրաինային, խոցել է 373 ԱԹՍ Տենց խոսացող ես, էլի եմ ասում՝ հենց հիմա արի,հետս բանավիճի․ Գերասիմ Վարդանյանի կոշտ խոսքը` Փաշինյանին (video) «Լսեցի՞ք՝ էս խեղկատակն ինչ է ասում․․․ աբսուրդ է»․ Գառնիկ Դանիելյան (video) Գյուտ Խաչի տոնի առիթով Սուրբ Պատարագ կմատուցվի Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում Փաշինյանը ճիշտ է․ գիտի՝ հիմնական վտանգը որտեղից է գալիս․ Աննա Գրիգորյան (video) ՔՊ-ն ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Ստեփանավանի ու Արթիկի վրա. «Աստված չանի, ՔՊ–ն չանցնի»․ «Իրավունք» Գիտե՞ք՝ ինչու Լուսինե Բադալյանին արգելեցին մտնի Ռուսաստան․․․ սկսվել է պրոցեսը․ Մեսրոպ Մանուկյան (video) 7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից․ «Հրապարակ» Ո՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ԱԺ ամենաերիտասարդ պատգամավոր Շիրազ Մանուկյանը․ «Ժողովուրդ» Ռուսական զորքերը կարող էին Կիևը գրավել չորս ժամում. Թրամփ Նիկոլ․ «հոր դուքանը»․․․ (video) Հոկտեմբերի 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու․ հասցեներ Օդի ջերմաստիճանը կնվազի 8 աստիճանով․ ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 21-ից 25-ին «Ուժեղ Հայաստան»-ի աջակիցների շրջանում ձերբակալվել է 14 անձ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 5 անդամի այս պահին տեղափոխում են Հակակոռուպցիոն կոմիտե
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am