Եւ հառնեց մի այր՝ բալզակյան տարիքի…

Արարատում կյանքն ուրախ է, ապրուստը…Ձրի չէ, բայց հույս կա, որ կլինի, քանի որ մոտավորապես դա է խոստանում նախկին ոստիկանապետ, ներկայումս ցանկացած գնով խորհրդարան մտնել երազող Ալիկ Սերգեյիչը: Կար ժամանակ, որ ոստիկանապետի պաշտոնը թողնելուց հետո նրա սիրտը ամեն վայրկյան ֆորմա էր ուզում:Այդ ժամանակ ասում էին իբրեւ Ալիկ Սարգսյանը, որը 2011-ից խորհրդականի կարգավիճակում հանգրվանել է Սերժ Սարգսյանի աշխատակազմում,  դիսկոմֆորտ է զգում : Հաճախ հիշում այն ժամանակները, երբ ինքն էր ոստիկանապետ: Ժամանակներն ավելի անցան՝ բերելով նրան, որ նախկին ոստիկանապետի սիրտն ուզում էր ցանկացած պաշտոն՝ նախարարից սկսած վերջացրած…ինչ պատահեր: Միայն թե ազատվի խորհրդականի երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակից: Քաղաքական վերադասավորումներն ու գետեր-առվակներ կռիվները Ալիկ Սերգեյիչին նոր շանս  են տվել, գուցեեւ վերջինը, նա պատգամավորության թեկնածություն է առաջադրել հայրենի Արարատում, ու տենչում է դեպի խորհրդարան՝ առանց կաշկանդվելու նախկին բարձր կարգավիճակից: Այդ ճանապարհին Ալիկ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում, օրնիբուն աշխատում է, հանդիպումներ կազմակերպում, խնդրում, պահանջում: Եւ նույնիսկ ուշադրություն դարձնում անկարեւոր թվացող ատրիբուտիկաների վրա: Կան չէ՞ թեկնածուներ, որոնց նախընտրական պաստառների ֆոնին Սիսն ու Մասիսն է,  հայրենի բնաշխարհը, կամ փոքրիկ Հայաստանից մի պատառիկ, որի վսեմ ֆոնին նունյպիսի վսեմությամբ խոյանում է ինքը՝ թեկնածուն: Ալիկ Սարգսյանը անգամ հանդիպման վայրն է այդպիսի <<հայրենասիրական>> սկզբունքներով ընտրում՝ հնարավորինս իրեն ու ժողովրդին հեռու պահելով այդ փիս քաղաքականությունից: Ծննդավայր Կանաչուտում նա կարող էր հանդիպումը կազմակերպել, այնտեղ, որտեղ կուզեր, բայց Սերգեյիչը հեռու մնաց նույնիսկ իր անունով անվանակոչած փողոցից ու մարդկանց կանչեց-հավաքեց եկեղեցու բակում, ի վերջո, ինքը թիթիզանալու խնդիր չունի, բայց եկեղեցու կողքին քարոզարշավ անցկացնելով, ով գիտե, կարժանանա բարձրյալի բարեգթությանը.<<Եվ խոնարհված եկեղեցին մեկ էլ սկսել է գործել և ժողովրդի կապն առ Աստված այս պահին շատ-շատ տեսանելի է, որն ինձ շատ ուրախացնում է: Մեր եկեղեցի կողքի գյուղերից են գալիս: Բայց դրանից առաջ էլ մեր բոլոր հավաքները միշտ եղել են այստեղ, ու այս ապրիլին էլ մեծ միջոցառում ունենք, բոլորը ստեղ են լինելու: Այս մի քարոզարշավն ինչո՞ւ առանձնացնեի, տանեի գյուղապետարանի դիմաց, խիստ քաղաքականացնեի … իմաստ չունի: Թող եկեղեցին մեզ պահապան լինի, Աստծո կամքով թող էս ամեն ինչն ընթանա և ավարտվի>>: Աստվածահաճո այս մթնոլորտում էլ Ալիկ Սարգսյանը մինչեւ վերջ բացում է հոգու խորքերը ու 60-ն անց տղամարդը մեր աչքի առջեւ կերպարանափոխվում բալզակյան տարիքի: Խոսելով մրցակից թեկնածուների մասին քարոզարշավի ժամանակ ասում է, որ մեկը շատ երիտասարդ է խորհրդարանում կայանալու համար, մյուսը՝ խորհրդարանում ոսկրացած է: Խոսքը, հասկանալի է՝ 30-ամյա Արգամ Աբրահամյանի մասին է, որն առաջադրվել է Ծառուկյան դաշինքով, իսկ <<ոսկրացածը>>՝ Արայիկ Գրիգորյանը, որը երրորդ ժամկետն է ԱԺ մտնել պատրաստվում: <<Միգուցե երիտասարդն  ավելի լավ է, բայց կարծում եմ , որ իմ փորձն ավելի շատ է: Ես այդ կարծիքին եմ, իրավունք չունե՞մ սեփական կարծիք ունենալ: Իմ փորձն ավելի շատ է, ես իմ գյուղացու հոգսերն ավելի լավ գիտեմ: Ոչ ոք իմ հետ այդ առումով չի կարող վիճի: Վերջն էսքան տարի մարզպետ եմ աշխատել, իմ գյուղացու մեջ եմ եղել, ինչո՞ւ հավասարեցնեմ բոլորին: Ես ուզում եմ այդ գործոնը կարևորեմ, ոչ թե ասում եմ՝ մի ընտրեք, կյանքը ապագա երիտասարդներինն է, ինչի մասին է խոսքը: Բայց ես մոտակա այս 5 տարիներին իմ դերակատարությունը շատ տեսնում եմ Ազգային ժողովում>>, նեսրտել է հոգով բալզակյան տարիքում գտնվող տղամարդը: ԱՄԵՆ, պարոն Սարգսյան, մենք էլ ենք ձեզ տեսնում ապագա խորհրդարանում, իշխանությունը ոչինչ չի տալիս, գոնե  դուք ուրախություն կտաք մեր ժողովրդին: Անի Սահակյան

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am