Պատերազմ սադրող Ալիևը` պրեսինգի տակ

Նախօրեին Փարիզում հանդիպեցին Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Իլհամ Ալիևի պատվին պաշտոնական ընթրիքի ժամանակ Ֆրանսուա Օլանդն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով: Փարիզում Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո երկու երկրների նախագահները հանդես են եկել հայտարարություններով: Ֆրանսիայի նախագահ Օլանդը, մասնավորապես, ասել է, թե Իլհամ Ալիևի հետ խոսել են նաև ԼՂ հարցի մասին: «Մենք նշել ենք, որ առկա ստատուս քվոն անընդունելի է, ռիսկեր կան, դրանում մենք համոզվեցինք անցյալ տարվա ապրիլին, երբ միջադեպ տեղի ունեցավ: Մենք ցանկանում ենք վերականգնել բանակցությունները: Մենք համարում ենք, որ ընդհանուր ուրվագծերը հայտնի են, և կարելի է գտնել այդ ձգձգված հակամարտության կարգավորման ուղիները»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարությունում մեղադրանքներ հնչեցնելով Հայաստանի հասցեին, նշել է, թե այժմ առաջին հերթին, որքան հնարավոր է արագ, պետք է վերսկսվեն բանակցությունները: «Հայաստանը չպետք է խուսափի բանակցություններից: Ստատուս քվոն անընդունելի է: Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ ստատուս քվոն ընդունելի չէ: Մենք նույնն ենք ասում․ ցանկանում ենք, որ ստատուս քվոն շուտափույթ փոխվի, հակամարտությունը դադարի, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն հաստատվի և տեղահանված ադրբեջանցիները կարողանան վերադառնալ իրենց հայրենի հողերը»,- ասել է Իլհամ Ալիևը: Օլանդն ու Ալիևը Ղարաբաղի մասին խոսել են նաև պաշտոնական բանակցություններից ու հանդիպումներից հետո տրված ընթրիքի ժամանակ: Օլանդն ընթրիքի ժամանակ հնչեցրած իր խոսքում կրկին ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի միայն դիվանագիտական ճանապարհով: «Այդ հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Միացյալ Նահանգների և Ռուսաստանի հետ Ֆրանսիան հետևողականորեն կշարունակի միջնորդական ջանքերը: Այդ ջանքերը ենթադրում են ռազմական ճանապարհի բացառում, հենվում են տարածքային ամբողջականության պահպանման և ինքնորոշման սկզբունքների վրա»,- ասել է Ֆրանսուա Օլանդը, հավելելով, որ այդ հարցերն անցած շաբաթ քննարկել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Օլանդն ասել է նաև, թե վաղուց ժամանակն է՝ գտնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները. «Բանակցություններն ընթանում են արդեն 23 տարի, սակայն, կողմերը որևէ արդյունքի չեն հասել: Ստատուս քվոյից վատ բան չկա»: Նախօրեին տրված պաշտոնական այդ ընթրիքին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, իր հերթին, դարձյալ ընդգծել է, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի հողն է. «Մեր երկրի տարածքային ամբողջականությունը չի կարող բանակցությունների թեմա լինել: Հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային նորմերի հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Այսպիսով, Օլանդի ուղերձն Ալիևին հստակ է եղել` անհապաղ բանակցությունների վերսկսում, էսկալացիան անընդունելի է, խնդիրը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի: Ալիևն, իհարկե, ստում է, երբ ասում է, թե անհրաժեշտ է համարում վերսկսել հակամարտության կարգավորման հարցով բանակցությունները: Եթե Ալիևն ուզում է «առաջին փուլում վերականգնվել բանակցությունները», ապա պետք է վաղուց կատարած լիներ այն պահանջները, որոնք ներկայացվել են. դա սահմանին հետաքննության մեխանիզմների կիրառումն է, որը ամիսներ շարունակ չի հաջողվում կյանքի կոչել: Սա ո՛չ Հայաստանի, ո՛չ Արցախի պահանջն է, դրանք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներկայացրած առաջարկներ են, որոնք, ընդ որում, դեռ 2015-ին են ներկայացվել կողմերին: Բայց Բաքուն մինչ օրս դրանք մերժում է: Իհարկե, Ալիևին ձեռք չի տալիս խոսել այս մասին: Բայց բանն այն է, որ ընդամենը մի քանի օր առաջ, երբ Փարիզում էր Սերժ Սարգսյանը` Ֆրանսիայի նախագահը խիստ ուշագրավ հայտարարություն էր արել` նշելով, որ նման իրավիճակում, նույնիսկ պետք է մտածել պատժամիջոցների կիրառման մասին, եթե կողմերից մեկը մերժում է հետաքննության մեխանիզմների կիրառումը, ասել է թե` խաղաղությանն է հակազդում: Այնպես որ` Փարիզում Ալիևին Օլանդն ամեն ինչ հստակ է ասել` դիվանագիտական լեզվով: Իհարկե, դա երաշխիք չէ, որ Ալիևը չի վերադառնա Ադրբեջան ու չի սկսի հոխորտալ: Բայց կարևորն այն է, որ այս փուլում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները հետ չեն կանգնում հետաքննության մեխանիզմների կիրառման պահանջից: Ալիևը պետք է հասկանա, որ բոլորին շանտաժի ենթարկելով և կեղծիքով առաջ շարժվել հնարավոր չէ: Թամար Բագրատունի

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am