Ժողովրդին ծրագրի իրագործելու մեխանիզմներ չեն ներկայացվել

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկից անցել է ավելի քան 10 օր։ Եվ արդեն իսկ կարելի է ընդհանուր գծերով ամփոփել նրա հիմնական շեշտադրումներն ու յուրահատկությունները։ Սովորաբար ի՞նչ է ենթադրում «քարոզարշավ» երեւույթը. գաղափարներ, ծրագրեր, կենսական հարցերի նկատմամբ դիրքորոշումներ, առաջարկներն իրականացնելու մեխանիզմներ եւ այլն։ Իսկ հիմա փորձենք վերհիշել. նախընտրական քարոզչության այս ժամանակահատվածում նմանատիպ որեւէ բան հանդիսատեսին, ունկնդրին կամ ընթերցողին ներկայացվե՞լ է։ Ցավալի է, բայց փաստ. ընդդիմության կողմից մեծ մասամբ ժողովրդին ո՛չ ծրագիր է ներկայացվել, ո՛չ էլ գաղափար, առավել եւս՝ դրանք իրագործելու մեխանիզմներ։ Այսինքն՝ ոչինչ էլ չի քարոզվել։ Հակառակ դրան, ընտրողին ներկայացվել է հեշտ մարսվող, սիրտ շահող գովազդ։ Որոշակիորեն կարելի է եզրահանգել, որ ոչ թե քարոզարշավ է իրականացվել, այլ գովազդարշավ։ Կասեք` ի՞նչ մի էական տարբերություն. քարոզարշա՞վ է, թե՞ գովազդարշավ։ Իրոք, առաջին հայացքից կարծես ոչ մի էական տարբերություն չկա։ Համենայն դեպս հեռուստաէկրանից, թերթի էջերից եւ հանդիպումների ժամանակ քաղաքական ուժերի ներկայացուցիչների ասածի մեջ յուրօրինակ ձեւով միահյուսվել են քարոզչությունն ու գովազդը։ Սա բնական է։ Բնական է նաեւ, երբ քարոզչությունը հանգում է քարոզվածը գովազդելուն։ Բայց անբնական է հակառակը. երբ գովազդն է հանգում քարոզչության։ Իսկ իրականությունը հենց դա է. քարոզարշավի անցած այս օրերին քարոզվել է… գովազդ։ Կասեք, ընդդիմության ներկայացուցիչները, դա չէի՞ն հասկանում, չէի՞ն տեսնում։ Շատ լավ էլ տեսնում ու հասկանում էին. քարոզելու բան չունեն, գաղափար չունեն, ծրագիր չունեն։ Դրա համար էլ օգտագործվում են գովազդային հոլովակը եւ գովազդային տրամաբանությունը։ Իսկ ինչո՞վ է առանձնանում գովազդը։ Նախեւառաջ՝ պարզունակությամբ, ուղեղի փոխարեն զգայարանների ու բնազդների վրա ազդելու ունակությամբ։ Համապատասխան տեխնիկական մատուցման եւ արտահայտչամիջոցների առկայության պայմաններում նմանատիպ ներգործությունը, ճիշտ է, կարճատեւ, բայց գործուն ազդեցություն է թողնում։ Սակայն պատգամավոր դառնալու ցանկություն ունեցողներին երկարաժամկետ ազդեցությունը չի էլ հետաքրքրում, նրանք պահի խնդիր են լուծում։ Հետեւաբար՝ հանգում են գովազդի միջոցին։ Եվ այստեղ կատարվում է հենց վերը նշված փոխակերպումը։ Այն է՝ գաղափարը փոխարինվում է կարգախոսներով, իսկ ծրագիրը՝ ամբոխավարական հայտարարություններով, բարի ցանկություններով եւ սին խոստումներով։ Եվ քարոզարշավի փոխարեն ունենում ենք գովազդարշավ՝ գովազդի դասական կանոններին համապատասխան։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am