Մանրամասներ է հայտնում «Հաց բերող»-ի վիրաբույժը

«Հաց բերող» Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ հիվանդանոց է ընդունվել երկու օր առաջ` երեկոյան 18:50-ին, նրա մոտ ախտորոշվել էր օղակված պորտային ճողվածք, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժը: «Առաջին հոսպիտալացման ժամանակ խորհուրդ էր տրվել վիրահատական բուժում պլանային կարգով, որից ինքը գրավոր ինքնակամ հրաժարվել էր: Տվյալ էտապում հիվանդն ինքն է որոշում՝  վիրահատվի, թե` ոչ: «Ներկա ժամանակ ես` Արթուր Սարգսյանս, հրաժարվում եմ վիրահատությունից»` սա իր գրված նախադասությունն է, որը կա բժշկական պատմությունում», - ասաց Արթուր Սարգսյանի վիրաբույժը: Նա նշեց, որ երկրորդ անգամ` 2 օր առաջ, Արթուր Սարգսյանը բուժոգնության էր դիմել բավականին ծանր վիճակում: «Տանը հիվանդությունը մոտ մեկ օրվա պատմություն ուներ, որից հետո նոր դիմել էր:  Վիրահատությունում նման դեպքերում գործում է մեկ ժամվա կանոնը, եթե հասցնում ես օգնություն ցույց տալ` հիվանդը կփրկվի, իսկ նրա մոտ մեկ օր զարգանում էր:  Բացի այդ, հաշվի առնելով  իր ուղեկցող հիվանդությունները, մենք կարող ենք ասել, որ զարգացումն արագ էր տեղի ունեցել ու մեկ օրվա մեջ տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ», - բացատրեց վիրաբույժը: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանը հիվանդանոց դիմելուց հետո արագ հետազոտվել է ու արդեն  ժամը 20.15-ին եղել է վիրահատարանում: «Վիրահատությունը տևել է մոտ 2,5 ժամ: Արդեն զարգացել էր աղիքային անանցելիություն ու զարգացել է պերիտոնիտ, ինչն էլ բերել է ինքնաթունավորման», - ասաց բժիշկը` նշելով, որ հաշվի առնելով հիվանդության պատմությունը նրա մոտ զարգացել է սուր շնչառկան ու անոթային անբավարարություն և հաջորդ օրը ժամը 15.30-ին արձանագրվել է կենսաբանական մահ: Ինչ վերաբերում է «հաց բերողի» հացադուլի ազդեցությանը հիվանդության զարգացման վրա, վիրաբույժը նշեց, որ «միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն բացառել էլ չի կարելի»: Վիրաբույժը պնդեց, եթե առաջին հոսպիտալացման ժամանակ, երբ վիրաբույժն առաջարկել էր վիրահատություն, այն կատարվեր` միանշանակ տասը օր հետո Արթուր Սարգսյանի մոտ չէր առաջանա ճողվածքի օղակումը: «Միայն Աստծուն է հայտնի նրա մահվան զարգացումը, դրա համար ունենք դատաբժշկական հանձնաժողով, հաստատ համոզված եմ, որ անաչառ փորձաքննություն կկատարվի: Ես վստահ եմ, որ մենք կունենանք այդ պատասխանը», - ամփոփեց Արթուր Սարգսյանի վիրաբույժը:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am