Որքա՞ն է Վլադիմիր Պուտինի հարստությունը. քննարկում է ԱՄՆ Սենատը (տեսանյութ)

Ամերիկայի ձայն Որքա՞ն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարստության չափը: Միացյալ Նահանգների Սենատում այսօր անցած լսումների ընթացքում հնչել է նաեւ Պուտինի հարստության մասին հարցի նախնական պատասխանը: Լսումներին ներկա մասնագետներից սենատորներն առաջին հերթին ցանկանում էին պարզել, թե որքան ազդեցիկ են Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները: Սենատոր Մայք Քրափոյի խոսքով, չնայած երկու տարի շարունակվող պատժամիջոցներին եւ նավթի գների անկմանը, Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայում չի փոխվում: Ի պատասխան, փորձագետները նշեցին, որ պատժամիջոցների արդյունավետության համար կարեւոր է պահպանել չորս սկզբունք՝ շարունակել պատժամիջոցները դաշնակից երկրների հետ համատեղ, շարունակել դիվանագիտական եւ ճնշման այլ միջոցներ, կապել պատժամիջոցների հանումը Մոսկվայից ակնկալվող հստակ քայլերի հետ եւ մնալ ճկուն: Ռուսաստանն ի պատասխան փորձում է քանդել պատժամիջոցների նկատմամբ միասնությունը, նշում է Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգը. «Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»: Միեւնույն ժամանակ, Եվրամիության երկրների կողմից ընդունված պատժամիջոցներն ավելի մեղմ են եւ որոշակի լծակներ են թողնում պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կողմից. «Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը Եվրոպային ավելի խոշոր տնտեսական վնասներ է հարուցում, քանի որ այդ երկրներից ոմանք սերտ կապված են Ռուսաստանի հետ առեւտրային կապերով: Ուստի, նրանք լծակներ են թողնում որոշակի համագործակցության համար»: Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ սենատոր Բոբ Մենենդեզն իր կողմից ընդգծեց, որ քանի դեռ Մոսկվան չի կատարել միջազգային հանրության պահանջները եւ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, պատժամիջոցները պետք է պահպանվեն. «Հավատացած եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեր ունեցած խաղաղ դիվանագիտության առավել արդյունավետ գործիքներից է, եթե խոսքը գնում է ոչ ռազմական ներգրավման մասին»: Լսումների ընթացքում սենատոր Բենջամին Սասսը որոշեց պարզել Ռուսաստանի նախագահի իրական հարստությունը. «Որքա՞ն հարուստ է Վլադիմիր Պուտինը»։ «Մեր կարծիքով շատ հարուստ է, սակայն, նրա ունեցվածքը երկար տարիներ հարցականի տակ է մնում»,- նշեց Էլիզաբեթ Ռոզենբերգը: «Հանրային տվյալների հիման վրա կարելի է ասել, որ նրա կարողությունը հասնում է միլիարդավոր, միգուցե, տասնյակ միլիարդավոր դոլարների», – ավելացրեց Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Էրիկ Լորբերը: Իսկ Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոդնի Լուդեման նշեց. «Նա հաստատ կարող է ազատ կերպով իր նպատակներով ծախսել իր ձեռքի տակ եղած հսկայական գումարները»: Սենատոր Սասսը շարունակեց. «Կարո՞ղ եք հիշեցնել մեզ նրա կյանքի պատմությունը, նրա զբաղեցրած աշխատատեղերը: Ինչպե՞ս է նա հարստացել»: «Կոռուպցիայի միջոցով», – միանշանակ պատասխանեց Լուդեման: «Ես Վլադիմիր Պուտինի գիտակը չեմ, սակայն, կասեի, որ երկար տարիներ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ի գնդապետ է եղել, որից հետո… դարձավ տասնյակ միլիոնավոր դոլարների տեր՝ հիմնականում կոռուպցիայի եւ պետական ընկերությունների վճարների միջոցով», – եզրափակեց Էրիկ Լորբերը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am