Հաց բերողի մահն իշխանության խղճին է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան գույժը երեկ ցնցել էր մարդկանց: Նրան քչերն էին անձնապես ճանաչում, բայց շատերն էին սիրում ու հարգում: Սիրում էին իր մարդկային արարքի համար, երբ մեքենայով ճեղքել էր ոստիկանական պատնեշն ու սնունդ հասցրել նախորդ տարվա հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներին, ոստիկաններին ու բժիշկներին: Խմբավորման անդամների հետ Ա. Սարգսյանն էլ էր հանձնվել իրավապահներին, կալանավորվել: Մեկուսարանում գտնվելու ընթացքում նրա առողջական վիճակը գնալով վատացել էր, եւ դեկտեմբերին դատախազը ստիպված էր փոխել Հաց բերողի խափանման միջոցը: Բայց շատ կարճ ժամանակով: Փետրվարի 9-ին նրան կրկին կալանավորեցին, ու չնայած օրեցօր վատթարացող առողջական վիճակին, քաղաքացիական հիվանդանոց չէր տեղափոխվում: Հաց բերողը ստիպված էր իր իրավունքների համար պայքարել՝ հացադուլ հայտարարելով: Այդ ընթացքում առողջական վիճակը ավելի վատթարացավ: Բայց նա հաղթեց իր կամքի եւ ուժի շնորհիվ. խափանման միջոցը փոխեցին, ազատ արձակեցին արդեն լիովին քայքայված առողջությամբ: Ազատ արձակվելուց 10 օր անց լսեցինք նրա մահվան գույժը: Եղբոր պնդմամբ՝ վիճակը կտրուկ վատացել էր այն բանից հետո, երբ հերթական հարցաքննության ծանուցագիրն էր ստացել… Այսպիսով՝ ՊՊԾ գնդի գրավման հետեւանքով զոհերի թիվը հասավ չորսի: Ու հիմա պետք է արձանագրենք Հաց բերողի մահվան համար մեղավորների անունները՝ «Սասնա ծռեր»-ի գործով քննչական խմբի ղեկավար Էդիկ Հակոբյան, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյան, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարինե Ղազարյան. նրանք, առանց հաշվի առնելու Արթուրի առողջական վիճակը, կալանավորեցին Հաց բերողին, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյան, ԱՆ ՔԿՀ վարչության պետ Արթուր Օսիկյան, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյան, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյան, որոնք անտեսեցին մարդու ծայրահեղ` հացադուլի արարքը: ՄԻՊ Արման Թաթոյանը, որ այդպես էլ բավարար քայլեր չձեռնարկեց նրան հնարավորինս արագ ազատ արձակելու համար: Հիմա Սերժ Սարգսյանն իր դեմքը փրկելու համար թվարկվածների մեծ մասին պետք է դուրս շպրտի պետական ապարատից, հակառակ դեպքում կստացվի, որ հենց իր հրահանգով խոշտանգվեց ու փաստացի սպանվեց Հաց բերողը: Հ. Գ. Հաջորդ բոթը, որ առաջիկայում կլսվի կալանավայից, նախկին ՊՆ փոխնախարար Վահան Շիրխանյանի մահն է լինելու, որի մասին ամիսներ շարունակ ահազանգում է նրա փաստաբանը: Հիշեցնենք` Շիրխանյանն իր ոտքով գնացել է ԱԱԾ մեկուսարան, իսկ այժմ չի կարողանում ինքնուրույն շարժվել: Ու էլի բժիշկները, դատավորները, քննիչներն ու բանտապետը պնդում են, թե նա առողջ է»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am