Պատրիարքի ընտրություններին միջամտությունն անընդունելի է․ Կարո Փայլան և Սելինա Դողան

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Կարո Փայլանը և Սելինա Դողանն անդրադարձել են Ստամբուլի նահանգապետարանի կողմից Պոլսի հայոց պատրիարքարան ուղարկված գրությանը, որով պետությունը միջամտում է պատրիարքի ընտրության գործընթացին: «Ակօս» շաբաթաթերթի տեղեկացմամբ՝ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) ներկայացնող Փայլանը կատարվածը բնորոշել է «հեղաշրջում» բառով: Նշել է, որ Պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն պատրիարքարանը ղեկավարել է որպես հոգաբարձու (պետության կողմից նշանակված անձ՝ խմբ.): Այժմ իր  պաշտոնը շարունակելու համար իշխանության այն հատվածի, ում հետ կապի մեջ է եղել,  հեղաշրջում են արել: «Մենք դա չենք ընդունում, չպետք է ընդունենք: Տեղապահի ընտրություն է կայացել, երկու թեկանածուներից մեկը հաղթել է: Բոլորս պետք է հաղթողին շնորհավորենք և արագացնենք պատրիարքի ընտրության աշխատանքները»: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) պատգամավոր Սելինա Դողանն անընդունելի է համարում նահանգապետարանի միջամտությունը: Ըստ Դողանի՝ միջամտությունը որևէ  իրավական հիմք չունի: Դողանը նշել է, որ եթե նահանգապետարանը մտահոգվում է հայ համայնքի համար, ապա պետք է ականջալուր լինի համայնքին և չմիջամտի գործընթացին: Այդ միջամտությամբ, ըստ պատգամավորի, գործընթացն ավելի բարդացավ: Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պոլսի պատրիարքարանի կրոնական ժողովը Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին տեղապահ էր ընտրել: Ընտրության արդյունքների հրապարակումից հետո Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը լրատամիջոցներին էր ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված գրությունը: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:
 

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am