Սերժ Սարգսյանի մոսկովյան հակասական «ժեստերը»

Հայ-ռուսական ռազմարդյունաբերական համալի՞ր Գյումրիում Երեկ մեկնարկել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Մոսկվա: Այցն անցնում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերութունների հաստատման 25-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակում։ Այսօր կկայանան Սարգսյան-Պուտին բանակցությունները: Այցի նախօրեին Սերժ Սարգսյանը ռուսաստանյան «Իզվեստիա» թերթում հոդված է հրապարակել, որտեղ ևս մեկ անգամ հայտարարել է, թե Ռուսաստանը հայաստանյան տնտեսության գլխավոր ներդրողն է և հիմնական տնտեսական գործընկերը: Ռուսաստանը Հայաստանի առանցքային գործընկերն է մի շարք այլ ոլորտներում ևս, այդ թվում՝ էներգետիկա, տրանսպորտ։ Հրապարակման վերնագիրը նման է Հանրապետական կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Անվտանգություն և կայուն ժողովրդավարական զարգացում»։ Սերժ Սարգսյանն այդ հոդվածում կարծիք է հայտնում, թե հայ-ռուսական համագործակցության ներուժը շատ ավելի մեծ է՝ առաջարկելով, որ երկու երկրները քննարկեն Գյումրիում, որտեղ տեղակայված է ռուսական 102-րդ ռազմաբազան, նաև ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծեն: Այդ համալիրը, Սարգսյանի խոսքով, կարող է դառնալ հարթակ՝ Հայաստանի հետ սահմանակից պետությունների ու Ռուսաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության հաստատման համար։ Հայաստանին սահմանակից չորս երկրներից երկուսի՝ Իրանի և Ադրբեջանի հետ Ռուսաստանն ունի խորացված համագործակցություն՝ ռազմարդյունաբերական ոլորտում: Այդ համագործակցության շրջանակում Մոսկվան արդեն իսկ միլիարդավոր դոլարների սպառազինություն է վաճառել Ադրբեջանին: Իսկ Իրանի հետ Ռուսաստանը «Ս-400» հրթիռային համակարգի վաճառքի գործարք է կնքել: Հրապարակման մեծ մասը ղարաբաղյան խնդրի և հայկական բանակի մասին է, որը, ըստ Սարգսյանի, համարվում է տարածաշրջանում ամենամարտունակներից մեկը: ԼՂ խնդրի առնչությամբ,  նա նշում է՝ Բաքուն պետք է հասկանա, որ Հայաստանն ու համանախագահող երկրները խոսում են մեկ լեզվով. «Պատերազմը խնդիրների լուծման ճանապարհ չէ, և խաղաղության կարելի է հասնել ոչ թե շանտաժով, այլ բանակցությունների միջոցով»։ Փաստորեն, Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին Սերժ Սարգսյանը կրկին Ռուսաստանին ժեստ է անում` առաջարկում է, որ ՀՀ-ն ու ՌԴ-ն քննարկեն Գյումրիում նաև ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծելու հարցը: Արդյոք Ռուսաստանը կհրաժարվի չզինել Ադրբեջանին...  և հետո, արդյոք Մոսկվան ցանկանո՞ւմ է ռազմարդյունաբերական համատեղ համալիր ստեղծել Գյումրիում... Սերժ Սարգսյանը Մոսկվայում նաև քննադատում է ՀԱՊԿ-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում` ՄՄՀՊԻ-ում երեկ ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին: Այստեղ էլ նա քննադատել է ՀԱՊԿ-ին, մասնավորապես, նշելով․ «Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Ապա` նա հիշեցրել է․ «ՀԱՊԿ-ի շրջանակում դեռևս 2000թ. ընդունվել է հայտարարություն, որտեղ հստակ արձանագրված է. «Պայմանագրի անդամ երկրների միջև ռազմաքաղաքական հարաբերությունները կրում են առաջնային բնույթ` Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամ չհանդիսացող երրորդ երկրների հետ ռազմական կապերի և շփումների համեմատ»: Այսինքն՝ այստեղ ամեն ինչ հստակ ուրվագծված է, ընդգրկված է հարցերի ողջ շրջանակը` քաղաքական հայտարարություններից մինչև ռազմական համագործակցություն: Շարունակելով այս թեման` չեմ կարող չնշել, որ վերոհիշյալ սկզբունքի խախտումը չի նպաստում կազմակերպության հեղինակության բարձրացմանը: Պայմանագրերը պետք է լիարժեքորեն պահպանվեն և կատարվեն, այլ ոչ թե ընտրողաբար՝ կախված իրավիճակից»: Այնուհետև, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մասով նա նշել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ՌԴ-ի հետ դաշնակցային փոխգործակցության հետևողական խորացումն ու ընդլայնումը, որ հարաբերությունները հիմնված են փոխադարձ վստահության և մեր գործընկերության ամրության ու հեռանկարայնության երկուստեք առկա համոզմունքի վրա: «Հայ-ռուսական աննախադեպ համագործակցությունն այսօր բնութագրվում է բարձր մակարդակի ինտենսիվ քաղաքական երկխոսությամբ: Դրա վկայությունն է ռազմական, առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար բնագավառներում սերտ փոխգործակցությունը, ինչպես նաև ակտիվ միջխորհրդարանական և միջտարածաշրջանային համագործակցությունը: Հայաստանն ու Ռուսաստանը զարգացնում են բազմակողմ արդյունավետ համագործակցություն ԱՊՀ-ի, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի շրջանակներում»: Հիմա մնում է հասկանալ` ինչու է Սերժ Սարգսյանը ցանկանում այս նախընտրական փուլում մեկ սիրաշահել Ռուսաստանին, միաժամանակ քննադատելով, օրինակ, ՀԱՊԿ-ի առանձին անդամներին: Եթե «ռազմավարական դաշնակից» Ռուսաստանն իր կառույցներով հանդերձ Հայաստանի ու Արցախի շահերին շատ հաճախ դեմ է հանդես գալիս, հարկ եղած ժամանակ չի կատարում իր պարտավորությունները, ո՞րն է իմաստը Ռուսաստանին բոլոր թելերով շարունակաբար կապվելու: Թամար Բագրատունի

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am