Իշխանությունը պատժո՞ւմ է Դավիթ Հարությունյանին

Քաղաքական գործընթացներին զուգահեռ Հայաստանում նաև տնտեսական ուշագրավ իրադարձություններ են կատարվում: Դրանք այս պահին հանրային ուշադրությունից դուրս են մնում, սակայն հետագայում կունենան նաև քաղաքական հետևանքներ: Նախօրեին Պետական եկամուտների կոմիտեն հաղորդագրություն տարածեց <<Էյր Արմենիա>> ավիաընկերությանն առաջադրված խոշոր պետական պարտքի և տուգաների մասին: Պարզվում է այս ընկերությունը, որի անունը ԶԼՄ-ներում կապվում էր կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի անվան հետ, պետական տուրքի գծով պետբյուջեի հանդեպ 1 միլիարդ 486 միլիոն դրամի չկատարած պարտավորություն ունի: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի տարածած հաղորադագրության մեջ նշվում է, որ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով հարկերից խուսափելու դեպքերի քննության ընթացքում բացահայտվել է պետական տուրքի առանձնապես խոշոր չափի յուրացման փորձ: Իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ Սամվել Սինանյանի տեղեկացմամբ՝ հետաքննության ընթացքում պարզվել է, որ ավիափոխադրումներ իրականացրած «Էյր Արմենիա» ՓԲ ընկերությունը 2014-2016թթ. ընթացքում գանձել է ավիատոմսի արժեքի մեջ մտնող ֆիզիկական անձանց ելքի համար պետական բյուջե վճարման ենթակա պետտուրքի գումարները, սակայն, խախտելով ՀՀ կառավարության որոշման պահանջները, 3 բանկային օրվա ընթացքում դրանք չի վճարել պետական բյուջե, այլ յուրացրել է` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ 683 միլիոն 723 հազար ՀՀ դրամի վնաս, որը տույժերով կազմել է 1 միլիարդ 486 միլիոն ՀՀ դրամ: «Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու համար»,- ասվում է հաղորդագրությունում: Այսինքն՝ ստացվում է, որ ավիափոխադրողը երկու տարվա ընթացքում  ուղևորներից գանձած 10 հազար դրամ օդի տուրքը չի փոխանցել պետբյուջե, ինչը պարտավոր էր անել: 683 մլն դրամի չփոխանցված օդի փողը տույժ և տուգանքներով դարձել է  է 1 միլիարդ 486 միլիոն դրամ: Իհարկե, փաստն ինքնին, որ երկու տարվա ընթացքում տույժ տուգանքները համարյա կրկնակի գերազանցել են  բուն պարտքը, խորհրդանշական է  մեր <<լիբերալ և բարենպաստ>> տնտեսական օրենսդրության համար, բայց սա, ինչպես ասում են ուրիշ կինո է: Ինչ վերաբերում է Էյր Արմենիա ընկերությանը, ապա այն   ստեղծվել է 2003 թվականին և սկսել է իր գործունեությունը նույն թվականի մարտի 8-ին՝ կատարելով բեռնափոխադրումների թռիչքներ։ 2013 թվականի հուլիսին Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ընկերությանը տրամադրեց մարդատար թռիչքներ կատարելու լիցենզիա: Ըստ այդմ ընկերությանը, որը մարդատար  ավիացիայի ոլորտում բացարձակապես փորձ չուներ, իրավունք էր տրվել չվերթներ է իրականացնել  Հայաստանից ԱՊՀ 6 հիմնական ուղղություններով` Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Ռոստով, Կրասնոդար, Սամարա: Սա այն ժամնակահատվածն էր, երբ  Հայասատանի օդային շուկայից վերջնականապես հեռացավ սնանկ ճանաչված Արմավիա ընկերությունը: Էյր Արմենիան առաջին մարդատար չվերթը կատարեց 2013 թվականի հոկտեմբերի 23-ին՝ փաստացի գրավելով Արմավիայի տեղը։ Այդ օրերին ԶԼՄ-ներում տեղեկություններ եղան, թե «Էյր Արմենիա»-ի սեփականատերերից մեկը  այն ժամանակվա ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, իսկ այժմ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրն է՝ Վահան Հարությունյանը: Մյուս սեփականատերը  Արսեն Ավետիսյանն էր, որն առ այսօր ավիաընկերության տնօրենն է: Ընկերությունը սակայն մոտ մեկ տարի առաջ դադարեցրել է թռիչքների իրականացումը: Ընկերության ղեկավարությունը հայտարարել է, որ իրենք մշակում են առողջացման ծրագիր, սակայն ակնկալվող ներդրումները կարծես թե չկան: Անձամբ ինքը՝ Դավիթ Հարությունյանը հրապարակավ պնդում է, որ այդ բիզնեսի հետ ոչ մի առնչություն չունի և իր եղբորն ու նրա ընկերոջը տրված լիցենզիան կապ չունեն իր անձի հետ: Կյանքը փաստորեն ցույց է տալիս, որ լավ բիզնես ստեղծելու համար ազդեցիկ հովանաորը կարևոր, բայց բավարար պայման չէ: Թե իրականում ինչպես է եղել, որ Դավիթ Հարությունյանը չի կարաղացել փրկել եղբորը, դժվար է ասել: Դա թերևս կարող էր պայմանաորված լինել իշխանական բուրգում  կոնֆիգուրացիայի  և շահերի փոփոխությամբ: Ի դեպ այս օրեին ՀՀԿ նախընտրական  քարոզչությունից Դավիթ Հարությունյանը իզալացված է և  ընդհանրապես վերջին շրջանում , անգամ կառավարության գործունեության շրջանակում, կորցրել է իր երբեմնի ակտիվությունը, իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականների ինստիտուտի ներմուծումից հետո նա մղվել է ետին պլան: Արման Վարդանյան    

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am