«Միակ մարդը, ում ժողովուրդը հավատում է, Գագիկ Ծառուկյանն է»․ Նապոլեոն Ազիզյան

ԱԺ երրորդ գումարման պատգամավոր, Ծառուկյան դաշինքով ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Նապոլեոն Ազիզյանը հայտարարում է, որ քաղաքականությունից երբեք էլ դուրս չի եկել։ «Համարյա բոլոր ընտրություններում հաղթել եմ, բայց պատգամավոր է դարձել ուրիշ մարդ, հիմա ժամանակն է եկել, ես հավատում եմ, որ այս անգամ նորմալ ընտրություններ կարող են լինել, եւ կարող եմ ապացուցել, որ բարձր ռեյտինգ ունեմ եւ կդառնամ պատգամավոր»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց նա։ Հարցին՝ ի՞նչ է այժմ փոխվել, Ազիզյանը պատասխանեց, որ իշխանությունների, մասնավորապես՝ վարչապետի եւ նախագահի մոտ քաղաքական կամք կա: «Ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը որոշել են, որ այս անգամ իդեալական ընտրություններ պետք է լինեն»,-ասաց նա։ Նախկին պատգամավորի համոզմամբ՝ ԸՕ-ի փոփոխությունը հնարավորություն է ստեղծել, որ արդար ընտրություններ լինեն․ «Չգիտեմ ինչու՝ ես հավատում եմ, որ սահմանադրական փոփոխություններից հետո այս ընտրությունները լինելու են իդեալական»: Անդրադառնալով ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուն, Ազիզյանը փաստեց. «Գագիկ Ծառուկյանն այսօր ամենամեծ հասարակական պահանջ ունեցող քաղաքական գործիչն է»։ Դիտարկմանը, որ Գագիկ Ծառուկյանը շատ վճռական պահի դուրս եկավ քաղաքականությունից,  արդյոք հասարակության մոտ հարցեր չկա՞ն սրա վերաբեյալ, Նապոլեոն Ազիզյանը կարծիք հայտնեց. «Հասարակությունը, եթե մի փոքր անալիզ անի, կհասկանա, որ Գագիկ Ծառուկյանը շատ լավ քայլ արեց, որ հեռացավ, եթե հիշում եք վերջին հանրահավաքի ժամանակ արդեն դառնում էր անկառավարելի՝ հեղափոխական ամբոխ, ինչը բերելու էր արնահոսության, Ծառուկյանն իր անձը ծանր դրության մեջ դնելով դուրս եկավ քաղաքականությունից»։ Ինչ վերաբերում է վերադարձին, ապա Ազիզյանի խոսքով, Ծառուկյանը վերադարձել է, քանի որ ժողովուրդն է խնդրել ու պահանջել: «Իսկ Գագիկ Ծառուկյանն էն մարդը չի, որ ձեռքերը ծալած նստի տանը, մեր քաղաքական խորհուրդն էլ (նկատի ունի ԲՀԿ-ի) որոշում կայացրեց դիմեց Ծառուկյանին, որ նա վերադառնա»,- նշեց նա՝ անկեղծանալով, որ ներքին համոզմունք է ունեցել, որ Ծառուկյանը վերադառնալու է: «Զարմանալի կլիներ, որ նա հետ չգար, չեք կարող երկրորդ մարդը գտնել, որ ի վիճակի է նույնն անել, ինչ Ծառուկյանը»,-ասաց նա։ Ըստ Ազիզյանի՝ Ծառուկյանի մենաշնորհը ներդրումներն են ու բարեգործությունները: «Միակ մարդը, ում ժողովուրդը հավատում է, Գագիկ Ծառուկյանն է»,-եզրափակեց նա։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am