Ոչ մեկ ոչ Զոռռո է, ոչ՝ Ռոբին Հուդ

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի համոզմամբ՝ բռունցքներով հարցեր լուծելու ցանկացած փորձ, առավել եւս՝ հրազենի, դանակի կամ սառը զենքի օգտագործմամբ դատապարտելի է։ Այս մասին Hayeli.am-ի հետ զրույցում ասաց Շարմազանովը՝ անդրադառնալով Ջրառատի դեպքերին․ «Կրկնակի դատապարտելի է, եթե այդ դեպքերն իրականացվում են քաղաքական քարոզչության ժամանակահատվածում կամ կապ ունեն որեւէ քաղաքական գործընթացի հետ։ Բոլորին կոչ եմ անում հիմնվել ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունների վրա, արդեն կան ձերբակալվածներ։ Կոչ եմ անում ՕՐՕ դաշինքի գործընկերներիս ամեն ինչը չքաղաքականացնել, եթե նման խնդիր լինի մի քանի օր առաջ Ալավերդիում ՀՀԿ-ի ներկայցուցչի հետ կապված դեպք է եղել փորքիկ միջադեպ, որի ժամանակ ՀՀԿ-ի ներկայացուցիչը դանակահարվել է, հիմա ի՞նչ կանգնեմ ասեմ քաղաքական ենթատեքստո՞վ է եղել»,-ասաց նա։ Շարմազանովի խոսքով՝ գործի քննությունը կպարզի մեղավորներին․ «Էս երկրում ոչ մեկ ոչ Զոռռոն է, ոչ էլ Ռոբին Հուդը, բոլոր մեղավորները պետք է պատժվեն, առավել եւս նրանք, ովքեր կփորձեն ստվեր գցել ընտրական գործընթացների վրա՝ անկախ նրանից ում կողմնակիցն են՝ պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասաց նա։ Մեր հարցին՝ Լեւոն Երանոսյանի եղբայր Լեռնիկ Երանոսյա՞նն էլ չի Զոռռոյի թվին դասվում, ՀՀԿ խոսնակն ասաց․ «Մեր պետության մեջ օրենքից վեր մարդ չկա՝ առանց բացառության, բայց կա անմեղության կանխավարկած, խնդրում եմ հաշվի առեք։ Կամ ձեր նշած դաշինքն էդ ի՞նչ վտանգ է ներկայացնում․ գնում են միտինգի՝ երկու հոգի մարդ չի լինում, իմ գյուղական հանդիպումներում ավելի շատ մարդ է լինում, քան նրանց 10 օրվա հանդիպումները միասին վեցրած»։ Ինչ վերաբերում է Սամվել Բաբայանի հայտարարություններին Շարմազանովը կրկնեց, որ որեւէ մեկը ՀՀ-ում օրենքից վեր չէ․ «Էն ուժը, որին սատարում է Սամվել Բաբայանը, ՀՀԿ-ն իր հետ ոչ խնդիր ունի, ոչ էլ մրցակից է, թող խելոք իրենց միտինգներն անեն»։ Մեր ճշտող հարցին՝ խնդիր չունեն, որովհետեւ իրենց կողմի՞ց են ղեկավարվում, Շարմազանովն ասաց․ «Մեր կողմից ղեկավարվում է միայն ՀՀԿ-ն, մենք մեր երկրում թշնամիներ չունենք, բոլորը մեր հարազատներն են՝ անկախ նրանից, որ ուժի մեջ են, մենք պետականամետ ենք»։ Ինչ վերաբերում է Սեւան քաղաքում ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ միջադեպի մասին լուրերին, Շարմազանովն այն հերքեց․ «Բացահայտ սուտ է, պատվեր է, ընդ որում պատվիրատուների ականջը հստակ երեւում է, թող հեռու մնան մեր թեկնածուներից»,-ասաց նա։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am