««Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը». Արթուր Սաքունց

«Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը սպանություն էր, որի ամբողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում արեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը: «Նրա երկրորդ կալանքը, որը լիովին ապօրինի էր, որի դեմ՝ որպես ծայրահեղ բողոք, նա ընտրեց հացադուլը, հանգեցերց նման տխուր հետևանքի: Եվ պատասխանատվությունը կրում է անձամբ Սերժ Սարգսյանը, որովհետև այդ մակարդակում է միայն նման քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով որոշում կայացվում: Եվ սա համարում եմ իրապես սպանություն»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը: «Հաց բերող» Արթուր Սարգսյանը մահացել է ժամեր առաջ՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մահվան պատճառը սիրտ-անոթային անբավարարությունն է եղել, ինչը, ըստ բժիշկների, հետվիրահատական բարդության հետևանք է: «Արմենիա» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանի խոսքով՝ մահը պորտային օղակված ճողվածքի վիրահատությունից առաջացած բարդության հետևանք է: Բժշկի խոսքով՝ Արթուր Սարգսյանն ուներ աղիքի ճողվածք, նրա մոտ աղիների անանցանելիություն էր առաջացել, հիվանդանոց էր դիմել բավական ուշացած: Միաժամանակ Արսեն Գրիգորյանը հստակ չի պատասխանում հարցին՝ հիվանդությունը բարդացել է Արթուր Սարգսյանի հացադուլի հետևանքով, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանքից ազատվել էր մարտի 6-ին, այն բանից հետո, երբ Դատապարտյալների հիվանդանոցում ավելի քան 25 օր հացադուլ էր հայտարարել և չէր դադարեցրել այն: Նրան Դատապարտյալների հիվանդանոցից ծանր վիճակով շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին քաղաքացիական հիվանդանոց: «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը առաջին անգամ կալանաքից ազատվել էր նախորդ տարվա դեկտեմբերի 31-ին: Նրան ազատելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ փաստաբաններն ու իրավապաշտպաններն ահազանգել էին, որ Արթուր Սարգսյանը տառապում է Բեխտերևի հիվանդությամբ, ինչը, կառավարության որոշման համաձայն, անհամատեղելի է պատիժը կալանավայրում կրելու հետ: Այս տարվա փետրվարի 9-ին, սակայն, Արթուր Սարգսյանի նկատմամբ դարձյալ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը: Հատուկ քննչական ծառայությունը փետրվարի 9-ին ձերբակալել էր Արթուր Սարգսյանին, նույն օրը դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Իսկ հիմքը այն էր, որ նա քննիչի պահանջով ժամանակին չի ներկայացել ՀՔԾ: Երկրորդ կալանավորման ժամանակ Արթուր Սարգսյանն ի նշան բողոքի մոտ 25 օր հացադուլ հայտարարեց: Փաստաբանները, նրան այցելած պատգամավորներն ու Մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում էին, որ Սարգսյանի վիճակը վատ էր, նա հյուծվում էր, արյուն էր փսխում: Եվ չնայած այս ահազանգերին ու նրա մոտ մի շարք հիվանդությունների առկայությանը, հրատապ քայլեր չձեռնարկվեցին: Արթուր Սաքունցի խոսքով՝ Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ սպանության մեջ մեղադրվողը՝ Լիսկայի տղան կամ ժողովրդի դեմ հրազեն գործադրող Երանոսյան եղբայրներն ազատության մեջ են, բացարձակ որևէ պատասխանատվություն չեն կրում: Այսինք՝ ականատես ենք լինում խորը անարդարության: «Իրապես վարչակազմն իր հակառակորդների նկատմամբ ունի միայն մեկ գործելաոճ՝ ոչնչացնել ֆիզիկապես, հոգեպես: Եվ դա միայն վերաբերմունք է «Հաց բերողի», այլ ընդհանրապես հանրության նկատմամբ: Այս դեպքը միանշանակ ցույց է տալիս, որ իշխանությունը հաշվի չի նստում հանրային կարծիքի հետ: Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը փոխեցին Սերժ Սարգսյանի՝ Ֆրանսիա կատարած այցելությունից առաջ՝ շատ լավ հասկանալով, որ հարցը Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ժամանակ է նաև բարձրացվելու: Բայց Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունը սեփական քաղաքացիների նկատմամբ պատասխանատվություն չունեն չունեն»,- ասում է Սաքունցը:   MediaLab.am

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Թուրքիայի ազդեցությունը Ադրբեջանի վրա մի քիչ գերագնահատված է․ Ռոբերտ Քոչարյան Ողբերգական ավտովթար՝ Տավուշում․ ընտանիքի վիրավոր 4 անդամներից երեխան մահացել է Այդ մարդը ազգի վրա փորձում է մեղքեր վերցնել, որ ազգը չի գործել․ Ռոբերտ Քոչարյան Քերոլայն Քոքսը կոչ արել սատարել, որ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Խաղաղություն արժանապատվության և ստրկանալու հաշվի՞ն․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալիս պահել վախի մթնոլորտ․ այլ տարբերակով ինքն ընտրվելու շանս չունի․ Ռոբերտ Քոչարյան Երկար հերթեր են հայ-վրացական երկրորդ սահմանային անցակետում` Գոգավանում․ Sputnik Արմենիա Ովքե՞ր կներկայացնեն Հայաստանը եվրագավաթներում. 7 ակումբ ստացել է ՈւԵՖԱ-ի արտոնագիր Գյումրիում հրդեհ է բռնկվել Նշանակվել է երեք տարի ժամկետով Արտակարգ դեպք Երևանում Բաքուն օկուպացված Ստեփանակերտում հայկական եկեղեցիների քանդումն «անհրաժեշտ պայման» է անվանել ԱՄՆ-ն հակաիրանական նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանը դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Дружба» նավթատարով Ստամբուլում մայիսի 1-ի հանրահավաքների ժամանակ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել «Մեծ քաղաքականություն». էպիզոդ յոթերորդ Բռնի տեղահանված արցախցիների 80%-ը վարձով է ապրում, աղքատության ու գործազրկության մակարդակը 70% է Թբիլիսիի մուտքի ու ելքի փոփոխություն է սպասվում Եվրոպական քաղաքական համայնքի աշխարհաքաղաքական հասունացումը Սկանդալ ՖԻՖԱ-ի կոնգրեսում Արտակարգ․ 27-ամյա տղամարդն այրվածքներով տեղափոխվել է ԲԿ Նիկոլով գերության մեջ է Արցախը, գերեվարվում է Հայաստանը. Մետաքսե Հակոբյան OZON-ի ՀՀ ներկայացուցչության ղեկավարը մեկնաբանել է ընկերությունների վաճառքի արգելքը Իսրայելը հայտարարել է «Հեզբոլլահ»-ի հարյուրավոր մարտիկների և կառույցների ոչնչացման մասին Կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Միքայելյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am